Արմինֆո. Ամերիաբանկը 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր է ստորագրել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Ավստրիական Զարգացման բանկի (OeEB) հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկն ուղղվելու է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 40%-ը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը ներքին և արտաքին շուկաներում: Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:
Նշենք, որ Ամերիաբանկն ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ` արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 345 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ:
Ըստ ԱրմԻնֆո լրատվական գործակալության`Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկը շուկայիառաջատարն է ինչպես վարկային ընդհանուր ներդրումներով (290.2 մլրդ.դրամ, տարեկան աճը` 40.1%), այնպես էլ Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալներով (250.7 մլրդ դրամ, տարեկան աճը` 45,4%): ՓՄՁ ոլորտում բանկը տեղաբաշխել է 57.3 մլրդ դրամ (վարկային պորտֆելի 20%-ը), տարեկան աճը`25,7%: ՓՄՁ վարկավորման ծավալով Ամերիաբանկը գտնվում է առաջատարների հնգյակում: Բանկն առաջատարների շարքում է նաև արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալով (ներառյալ էներգետիկ համալիրը) -70.7 մլրդ դրամ ծավալով (վարկային պորտֆելի 25%-ը), հետ տարեկան կրկնակի աճով: Վարկային ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման շնորհիվ Բանկն իր զուտ շահույթը տարեկան կտրվածքով ց ավելացրեց 11.2%, 2015 թվականի առաջին 9 ամիսներին կազմելով 5,1 մլրդ դրամ: Արդյունավետության գործակցով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում, մասնավորապես, ROA - 2,07% (4 տեղ) և ROE - 17,24% (2-րդ տեղ): Հատկանշական է, որ բանկն առաջատարն է նաև պարտավորությունների գծով, ընդ որում` ինչպես ընդհանուր, այնպես էլ ժամկետային և ցպահանջ ավանդների գծով:
«Ամերիաբանկե ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի միակ սեփականատերն է Америя Групп CY Ltd-ն: