Արմինֆո. Թուրքիայից պտղաբանջարանոցային ապրանքների նկատամբ Ռուսաստանի էմբարգոն մեծացնում է հայկական բիզնեսի ներդրումային հնարավորությունները, արտադրության ծավալների և թուրքական ներմուծումը փոխարինելու առումով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտարարել է Հայաստանում խոշորագույն «Սպայկա» տրանսպորտային-լոգիստիկ ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, մեկնաբանելով դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման հեռանկարները:
Ըստ փորձագետի, հակաթուրքական ապրանքային էմբարգոյի պահպանման դեպքում հայ արտադրողներին երկարաժամկետ հեռանկարում կհաջողվի անհրաժեշտ միջոցներ ներգրավել ռուսաստանայն շուկայի համար գյուղմթերքների արտադրությունն արդյունաբերական մասշտաբներով կազմակերպելու համար: Կարճաժամկետ հեռանկարում հիմնական շեշտը պետք է դրվի արտադրվող ապրանքների որակի բարձրացման, ավելացված արժեքով նոր ապրանքների ստեղծման վրա, ինչպիք են չիրը կամ հրուշակեղենը` մրգային բաղադրչների օգտագործմամբ:
Նրա խոսքով, ներկայումս տեղի է ունենում մթերված և պահեստավորված մրգերի ու բանջարեղենի ծավալների մոնիտորինգ, հանրապետության արտահանումային հնարավորությունները պարզելու նպատակով: Մոնիտորինգի արդունքների հիման վրա կկնքվեն ապրանքները դեպի ՌԴ արտահանելու պայմանագրեր: Ըստ Բաղդասարյանի, միաժամանակ դիտարկվում է նաև թարմ մրգերի և բանջարեղենի մատակարարման հնարավորությունն Իրանից դեպի Ռուսաստանյան շուկա` վերա-արտահանման նպատակով: Հաշվի առնելով իրանական շուկայի յուրահատկությունը, Հայաստանը կարող է առաջիկայում դառնալ, դեպի եվրասիական միություն իրանական ապրանքների պատուհան: «Անխափան և կայուն բեռնափոխադրումների կազմակերպումն ապահովելու համար բանակցում ենք նաև շվեդական Volvo ընկերության հետ, մեր ընկերութան ավտոպարկն ընդլայնելու նպատակով»,-հաղորդել է նա:
Ընդհանուր առմամբ, նշել է Բաղդասարյանը, հակաթուրքական պատժամիջոցների ֆոնի վրա Ռուսաստանում աճում է պտղաբանջարանոցային ապրանքների պահանջարկը: Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ արտահանել 33 հազար տոննա թարմ միրգ և բանջարեղեն: Ներկայումս դիտարկվում է մատակարման ծավալները մի քանի հազարով ավելացնելու հնարավորությունը: Ընկերությունում շեշտը դրվում է հանրապետության ջերմոցային տնտեսություններում աճեցված ապրանքների արտահանումն ավելացնելու վրա: Ջերմոցային բանջարեղենից, ընդգծել է Բաղդասարյանը, Ռուսաստանը Թուրքիայից հիմնականում ներմուծում էր լոլիկ և վարունգ, բայց այս ապրանքների ներմուծումը փոխարինելու մասին կարելի է խոսել միայն 3-4 տարի անց, երբ Հայաստանում կառուցվեն 300-400 հա տարածքով բարձր տեխնոլոգիական ջերմոցներ: