Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ոսկյա իրերի և ադամանդների գրավադրմամբ վարկավորման առավել հասանելի վարկեր, տարեկան 22% անվանական տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկի առավելագույն չափը սահմանված է 3 մլն.դրամ: Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր և ադամանդներ (ինչպես ոսկյա իրերի վրա, այնպես էլ առանձին): Բանկն առաջարկում է հաճախորդների համար շահավետ գնահատման արժեք, իսկ «վարկ-գրավ» հարաբերակցությունը սահմանվում է 100%:
Ըստ աղբյուրի, ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը տրամադրվում է կանխիկ ՀՀ դրամով Հայաստանի հանրապետության ռեզիդենտներին` անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) առկայության դեպքում: Վարկի ձևակերպման գործընթացը կատարվում է Հաճախորդի ընդամենը մեկ այցելությամբ Բանկ ՝ 20 րոպեի ընթացքում: Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից մեկը:
Վարկի տրամադրման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք հետևյալ հղումով՝ http://vtb.am/retail/credits/goldcredit/ :
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, սպառողական վարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան բանկը, 63.8 մլրդ դրամ ծավալով, հանդիսանում է շուկայի առաջատարը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկավորման մասնաբաժինը կազմում է 33%, իսկ մանրածախ վարկային պորտֆելում սպառողական վարկերը կազմում են մոտ 79%:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: