Արմինֆո. «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏե ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Առաջին թողարկման դոլարային պարտատոմսերն ընդգրկվել են բորսայական Bbond ցուցակում, իսկ երկրորդ թողարկման դրամային պարտատոսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում: Երկու տրանշերի պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Ընկերության առաջին թողարկման՝ 1 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 2 տարի շրջանառության ժամկետով, 9.5% արժեկտրոնի տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMGLBLB21ER5) շրջանառվելու են Բորսայում GLBLB1 հապավմամբ: Ընկերության երկրորդ թողարկման՝ 100,000,000 ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 տարի շրջանառության ժամկետով, 15% արժեկտրոնի տոկոսադրույքով պարտատոմսերը (ISIN - AMGLBLB12ER4) շրջանառվելու են Բորսայում GLBLB2 հապավմամբ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ԲԲԸ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն ընկերության բոնդերի ցուցակման առիթով կազմակերպված միջոցառմանը նշել է, որ այդ իրադարձությունը կնպաստի արժեթղթերի շուկայի զարգացմանը Հայաստանում, ֆինանսական կազմակերպություններին կոչ անելով IPO անցկացնել բորսայում:
Իսկ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏե ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանն իր խոսքում նշել է, որ թողարկման արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն մատուցվող ծառայությունների ծավալների մեծացմանը, վարկային նոր պրոդուկտների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև ընկերության աշխարհագրական ընդլայնմանը (2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` 1 մասնաճյուղ Երևանում.Խմբ): «Հատկանշական է, որ սակարկությունների ընթացքում պարտատոմսերի պահանաջարկը գերազանցեց առաջարկը: Մասնավորապես, ընկերության դոլարային պարտատոմսերի պահանջարկը կազմեց 1.218 մլն.դոլար, բայց տեղաբաշխման արդյունքն արձանագրեց 1 մլն.դոլարից մի փոքր ավելի արդյունք: Իսկ դրամային պարտատոմսերի պահանջարկը կազմեց 161.009 մլն. դրամ, բայց տեղաբաշխման ծավալը կազմեց 100.009 մլն.դրամե,-նշել է նա, հավելելով, որ պարտատոմսերը գնվեցին ինչպես ֆիզիկական (30%), այնպես էլ իրավաբանական անձանց (70%) կողմից:
Լ.Իգրարյանի խոսքով, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏե ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջինն էր Հայաստանի ունիվերսալ վարկային կազմակերպություններից, որը շուկա դուրս բերեց իր սեփական կորպորատիվ պարտատոմսերչը, բայց չի պատրաստվում դրանով սահմանափակվել: «Մենք մտադիր ենք մշակել և ֆինանսական շուկայում ներդնել նոր գործիքներե,-ընդգծել է նա, չնշելով մանրամասները:
«Ռենեսաե ՓԲԸ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը, իր հերթին, նշել է, որ իր կողմից ղեկավարվող ընկերությունը կստանա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏե ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի մարկետ-մեյքերի կարգավիճակ և այդ գործառույթներին ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 4-ից: «Սկսած այդ օրվանից, յուրաքանչյուր աշխատանքային օր, սակարկությունների բացումից մինչև ավարտը, մենք կապահովենք այդ պարտատոմսերի երկկողմ գնանշումներըե,- ընդգծել է նա:
Նշենք, որ 2015 թվականի նոյեմբերին 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏե ՈՒՎԿ ՓԲԸ դոլարային և դրամային «բոնդերիե պարտատոմսերի տեղաբաշխումը, GLBLB1 և GLBLB2 երկու թողարկումներով, որոնց ծավալները համապատասխանաբար կազմել են` 1 մլն. դոլար և 100 մլն.դրամ: Դոլարային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը ձևավորվեց 9.495% մակարդակում, իսկ կտրման եկամտաբերությունը` 9.5%, հայտարարված` 9.5% շահութաբերության պայմաններում: Դրամային պարտատոմսերի միջին կշռված եկաամտաբերությունը ձևավորվեց 14.9901% մակարդակում, կտրման եկամտաբերությունը կազմեց 15%, հայտարարված`15% շահութաբերության պայմաններում: Երկու տրանշով թողարկվել է 10 հազար-ական դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, յուրաքանչյուրը, համապատասխանաբար` 100 դոլար և 10000 դրամ անվանական արժեքով: Արժեկտրոնների մարումը նախատեսվում է կես տարին մեկ անգամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, «GLOBAL CREDITե ՈւՎԿ-ն իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով գտնվում է Հայաստանի ունիվերսալ վարկային կազմակերպությունների լավագույն տասնյակում: Ընկերության ակտիվները 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 9,7 մլրդ դրամ (9 տեղը շուկայում), որոնց կառուցվածքում վարկային ներդրումները կազմում են 87%, 8,4 մլրդ դրամ (8 տեղ): Ընկերության ակտիվներն տարեկան կտրվածքով աճել են 23.4%, վարկային ներդրումների 26% աճի շնորհիվ: Վարկային պորտֆելի նման աճն ընկերությանը թույլ տվեց զգալիորեն մեծացնել զուտ շահույթը - 3.3 անգամ, ինչի շնորհիվ աճեց նաև ընդհանուր կապիտալը - 27%, մինչև 1.2 մլրդ դրամ: 2015 թվականի 9 ամիսներն ընկերությունը եզրափակել է 219,5 մլն դրամ զուտ շահույթով (9 տեղ): ROA և ROE արդյունավետության գործակիցներով ընկերությունը նույնպես առաջատար դիրքերում է:
«GLOBAL CREDITե ՈւՎԿ-ն Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է հոկտեմբերի 26-ին, «Վաշինգթոն Քափիթալե ՈւՎԿ (գրանցվել է 2005 թ.սեպտեմբերին) և «Credit Unionե ՈւՎԿ (գրանցվել է 2009 թվականի նոյեմբերին ) միաձուլման միջոցով: Հետագայում, 2014 թվականի երկրորդ եռամսյակում, «GLOBAL CREDITե ՈւՎԿ-ին միացավ նաև GFC General Financial & Credit Company ՈւՎԿ-ն (գրանցվել է 2007-ի մայիսին): Ներկայումս «GLOBAL CREDITե ՈւՎԿ-ն ունի մեկ մասնաճյուղ - Երևանում:
Հիշեցնենք, որ «Ռենեսաե ընկերությունն ստեղծվել է 2001 թվականի մարտին: 2002 թվականից հանդիսանում է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի անդամ: 2008 թվականի դեկտեմբերից ընկերությունը հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: Ընկերության կապիտալում հավասար բաժնեմասերով մասնակցում են Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը: 2014 թվականին «Ռենեսաե ընկերությունը ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային ընկերություն: Հայկական թողարկողների կորպորատիվ պարտատոմսերի անդերռայթերի և մարկետմեյքերի դերում «Ռենեսաե ընկերոթյունը հանդես է եկել բազմաթիվ անգամ: