Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2015 18:51
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. 2016 թ. ՀՀ կառավարությունը նախաձեռնել է մի շարք կարևոր՝ դեպի ապագան միտված ծրագրեր

ՀՀ վարչապետ. 2016 թ. ՀՀ կառավարությունը նախաձեռնել է մի շարք կարևոր՝ դեպի ապագան միտված ծրագրեր

Արմինֆո. Եկող տարի մենք նախաձեռնել ենք մի շարք կարևոր՝ դեպի ապագան միտված ծրագրեր: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի լիագումար նիստում

 
ՙ2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, ինչպես միշտ, շահագրգիռ էին. հնչեցին և՛ ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներ, և՛ բազմաթիվ կարևոր ծրագրերի ֆինանսավորման ավելացման առաջարկներ: 
Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ տարեկան բյուջեն երբևէ հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների և ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է:
 
Իհարկե, կարելի է ունենալ այլ մարտավարություն` ամրագրել տնտեսական աճի շատ ավելի հավակնոտ նիշ, իսկ հետո փորձել հիմնավորել, թե ինչու հնարավոր չեղավ այն իրականացնել: Հավատացնում եմ ձեզ, հիմնավորումներ, այն էլ այսօր, հաշվի առնելով թե՛ համաշխարհային տնտեսական ռիսկերը, և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումները, որքան ասես հնարավոր կլիներ գտնել: Լինեմ անկեղծ. բյուջետային քննարկումների ժամանակ եղել է այդ կարգի մոտեցում ևս` գնալ նման ռիսկի, և տնտեսական աճը բյուջեում կանխատեսել ոչ թե իրատեսական 2.2 տոկոս, այլ հայտարարել ավելին: Բայց իմ մոտեցումներն անփոփոխ են՝ իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում՝ միաժամանակ նախանշելով մեր տեսլականն ու առաջնահերթությունները, երկրի կարևորագույն քաղաքական հարթակում հնարավոր զարգացումների վերաբերյալ ազնիվ և անկեղծ երկխոսություն ժողովրդի, քաղաքական ուժերի, պատգամավորների հետ:
 
2014 թվականի վերջից մեր տնտեսությունը հայտնվեց տարածաշրջանային նոր 
զարգացումների ազդեցության ներքո: Ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական են: Իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի և հաշվարկելի: Այդ պատճառով է, որ միջազգային հեղինակավոր կառույցները համարում են, որ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին: Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան նոր իրավիճակին համահունչ դարձնելու համար ճշգրտումներ մտցնել մեր որդեգրած տնտեսական բարեփոխումներում: 
Դրա համար մենք կվերանայենք մինչև 2025 թ. տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որ հաստատվել էր 2014 թ. մարտին: 2016 թ. մենք կսկսենք դրա համապարփակ, համակողմանի վերանայման գործընթացը՝ դրանում ապահովելով լայն հանրության, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:
 
Փոքր-ինչ անդրադարձ կատարեմ այս տարվա տնտեսական զարգացումներին: Տարվա ընթացքում արտաքին շոկերն էական լարվածություն ստեղծեցին ՀՀ տնտեսական կայունության համար: Գործընկեր երկրներում արձանագրված տնտեսական անկումը բերել է մեր արտահանման հիմնական շուկաներում սպառողների գնողունակության նվազմանը, ինչն էապես դժվարացրել է մեր ապրանքների արտահանումը, որն իր հերթին բացասաբար է ազդել ՀՀ տնտեսվարողների եկամուտների վրա: 
 
2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով տրանսֆերների ծավալը թեև աճել է, սակայն դոլարային արտահայտությամբ, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, այն կրճատվել է շուրջ 470 մլն ԱՄՆ դոլարով: Ակնհայտ է, որ այս զարգացումները չէին կարող ազդեցություն չունենալ բնակչության սպառման վրա, որի հետևանքով առևտուրը տասն ամսվա գնահատականներով շուրջ 5 տոկոսով նվազել է: Նման պայմաններում հոռետեսներն սկսեցին խոսել տնտեսության անխուսափելի անկման մասին: Միգուցե այդպես էլ լիներ, եթե չլինեին ռեսուրսների և ջանքերի կենտրոնացումը, կարևոր ծրագրերի և առաջնահերթությունների շեշտադրումը, ոչ ստանդարտ լուծումներ պարունակող կառավարության քայլերը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դրսևորել է կենսունակության իր ներուժը և 9 ամիսների արդյունքում երկրում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Հիմնական աճը գրանցվել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, ընդ որում, դա կատարվել է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների ցածր մակարդակի ֆոնին: 
 
Հատկապես ուզում եմ շեշտել գյուղատնտեսության աճը: Միգուցե ոմանք փորձեն այն բացատրել միայն բարենպաստ եղանակային պայմաններով: Սակայն դա ճիշտ չէ: Ճիշտ չէ անտեսել ներդրումները, ճիշտ չէ անտեսել նորանոր վերամշակող գործարանների գործարկումը, ճիշտ չէ անտեսել ոռոգվող հողերի տարեցտարի ավելացող քանակը: Թե՛ եկամուտների նվազմամբ, թե՛ սպառողների կողմից ծախսերի հետաձգմամբ պայմանավորված սպառման անկման արձանագրման հետ պետք չէ անտեսել դրական գործոնները: Օրինակ, այն, որ 2015 թվականի սեպտեմբեր ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 հազար դրամ, արդյունքում 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7.2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.7 տոկոս: Այսպիսով, իրական՝ այսինքն գնաճի ազդեցությունից զտված աշխատավարձերը, անգամ հաշվի առնելով կենսաթոշակային հատկացումները, փոքր-ինչ աճել են, երբ մեր տարածաշրջանի բազմաթիվ պետություններում իրական աշխատավարձերը գրանցել են անկում:
 
Տարածաշրջանային զարգացումների համապատկերում, երբ թե՛ սպառողները, թե՛ ներդրողները խիստ երկար են կշռադատում ցանկացած գործարք, տնտեսության համար կարևորագույն խնդիր է ներդրումների անընդհատության ապահովումը: Բոլոր մասնագետները և միջազգային կառույցները միակարծիք են՝ տնտեսության նման մարտահրավերների պայմաններում գերկարևոր է հանրային ենթակառուցվածքներում ներդրումներ ավելացնելը` բյուջեի դեֆիցիտի ժամանակավոր ավելացման հաշվին: Մենք գնացել ենք հենց այդ ճանապարհով և ավելացրել բյուջեի դեֆիցիտը՝ թե՛ 2015 թվականին Ազգային ժողովի կողմից արդեն իսկ հաստատված ենթակառուցվածքային ծրագրերը գերակատարելով, թե՛ մեծացնելով այն 2016 թվականի բյուջեի ծրագրում և հասցնելով 3.5 տոկոսի՝ այդպիսով շեշտելով տնտեսական աճ և զբաղվածություն ապահովող ենթակառուցվածքային ծրագրերը: 
 
Անդրադառնամ նաև վարկերին: Հաճախ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով թևավորված, ոմանք քննարկում են կառավարությանը հատկացված վարկերի թեման: Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք հանդիսացող վարկային ծրագրերը, որոնք տարիներով մշակվել են, այս կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու մեկ-երկու ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է. այդ վարկերը քննարկվում և համաձայնեցվում են տևական ժամանակ, քանի որ լուծում են տասնամյակների հեռանկարի խնդիրներ:Վարկերը ես կբաժանեի երեք խոշոր խմբերի:
Առաջինը` վարկեր, որոնք ապահովում են տարածքային հավասարաչափ զարգացման սկզբունքը: Դրանք բազմազան են և ընդգրկում են սկսած դպրոցաշինական խոշորագույն ծրագրից, որի առաջին փուլում արդեն նախատեսվում է շուրջ 50 դպրոցների սեյսմակայուն ամրացում, վերականգնում կամ կառուցում, վերջացրած մարզերում բժշկական սարքավորումներով համալրված նոր հիվանդանոցային համալիրների, բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների կառուցման ծրագրերով: Երկրորդը ենթակառուցվածքային վարկերն են, որոնք ընդգրկում են Հյուսիս-Հարավը և կենսական նշանակության այլ ճանապարհները, դեպի Վրաստան և դեպի Իրան էլեկտրահաղորդակցության նոր գծերը, Վեդու, Եղվարդի, Կապսի և Մաստարայի ջրամբարները: Ի դեպ, կառավարության կողմից գերակայություն հայտարարված ջրամբարաշինության ոլորտում 2016 թ. առաջին եռամսյակում արդեն իսկ կսկսվեն Վեդու ջրամբարի աշխատանքները:Վարկերի երրորդ խմբի նպատակն է աջակցությունը բյուջեին: Այդ արտոնյալ վարկերը որևէ միջազգային կառույց, հենց այնպես, առանց բարեփոխումների ծրագրերի, չի հատկացնում: Այսինքն, այդ վարկերը ոչ թե կառավարությանն ուղղված փրկօղակ են, այլ ապացույց` կատարվող ռազմավարական բարեփոխումների նկատմամբ հավատի առկայության: Եվ նրանց նպատակը ոչ թե բյուջետային փոսեր լցնելն է, այլ այդ բարեփոխումների իրականացմանն աջակցելը: 
 
Պետականորեն ֆինանսավորվող ծրագրերից ոչ պակաս կարևոր են զարգացումները մասնավոր հատվածում: Բարելավվել է երկրի ներդրումային դիրքը. օտարերկրյա ուղղակի ներդրումները 2014 թ. երեք եռամսյակների նկատմամբ աճել են ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամով և 2015 թ. սեպտեմբերին հասել 125 մլրդ ՀՀ դրամի: Հարկ եմ համարում շեշտել, որ պետության կողմից նախաձեռնված ենթակառուցվածքների ծրագրերն ունեն երկարաժամկետ հեռանկար, ինչը խթանում է նաև մասնավոր ներդրումները: Օրինակ, կառավարության կողմից դեպի Վրաստան և դեպի Իրան էլեկտրահաղորդակցության նոր ենթկառուցվածքների կառուցումն առաջացրել է հետաքրքրություն մասնավոր ներդրողների շրջանում: Այսպես, մի քանի շաբաթ առաջ կառավարությունը հավանություն տվեց օտարերկրյա ներդրողների կողմից ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գազատուրբինային էլեկտրակայանի կառուցմանը: Ի դեպ, խոշորածավալ այս մասնավոր ներդրումը մեկ լումայով անգամ չի ավելացնում մեր պետական պարտքը, չի պահանջում որևէ ֆինանսական երաշխիք կառավարությունից: Այդպիսին է նաև Ամուլսարի հանքագործական նախագիծը, որը ևս ունի երկարաժամկետ հեռանկար: Այն կսկսի ծավալվել 2016 թ.: Շուրջ 370 մլն ԱՄՆ դոլարի այս ծրագիրը, որն ամբողջ կարողությամբ կսկսի գործել երկու տարվա ընթացքում, կապահովի ավելի քան 1500 աշխատատեղ: Վստահ եմ, որ նման ներդրումները դեռ ավելանալու են:
 
Համաշխարհային և տարածաշրջանային ներկայիս զարգացումների և միտումների համատեքստում մեր առաջնահերթ խնդիրն արտաքին մարտահրավերներին դիմակայելով մակրոտնտեսական կայունություն և տնտեսական աճ ապահովելն է: Հաճախ հարցեր են հնչում կառավարությանը, թե ինչու մենք լիարժեք չենք օգտվում ռուսական շուկայում ստեղծված արտահանման նոր հնարավորություններից, ինչու մեր արտահանումը ՌԴ չի ավելանում: Չպետք է մոռանալ, որ կառավարությունը չէ, որ արտահանում է: Դա մասնավորի գործառույթն է: Կառավարության խնդիրն է՝ ստեղծել անհրաժեշտ գործիքներ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ, աշխատել հայրենական արտադրողի հետ, և մենք դա անում ենք: Բայց միևնույն ժամանակ խնդրում եմ ընդունենք նաև մեկ այլ իրողություն: Նոր հնարավորությունների ստեղծման պահին մեր արտադրողները չունեին բավարար ներուժ, պատրաստ չէին արագ արձագանքել և ապահովել արտադրանքի ծավալների մեծացումը: Պետք է խելամիտ ժամանակահատվածում փոխել արտադրանքի տեսականին և գնային քաղաքականությունը՝ լինի դա գյուղմթերք, թե արդյունաբերական արտադրանք և պետք չէ սպասել ակնթարթային հաջողությունների: Այդ հաջողությունները կգան, երբ մենք ձեռք ձեռքի տված սովորենք միմյանց օգնելով շարժվել ժամանակի պահանջներին համահունչ: 
 
Աշխատատեղերի ստեղծումն ու բարելավումը հնարավոր են միայն արտաքին շուկաներում լարված մրցակցության պայմաններում գործող մեր տնտեսվարողների համար բարենպաստ և խթանող միջավայրի ստեղծմամբ: 
Օրինակ, կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ թե նոր ձեռնարկություններ է ստեղծել, այլ օրենսդրական նախաձեռնություն է ցուցաբերել, որով ոլորտի նոր ստեղծվող ձեռնարկություններին արտոնություններ են տրամադրվել: Արդյունքը երկար սպասել չտվեց. այս տարի ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի ժամանակ արդեն 38 նորաստեղծ ձեռնարկություն ցուցադրում էին իրենց աշխատանքները: Այս հաջողությունները մեզ դրդեցին սկսելու քննարկել մասնավոր-պետություն համագործակցությամբ նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարը, որը նախադրյալներ ունի դառնալու ազգային ծրագիր:
 
Մեկ այլ օրինակ: Թեև տնտեսական ծանր պայմաններին, կառավարությունն այս տարի 10 մլրդ ՀՀ դրամ ավելի ավելացված արժեքի հարկ է վերադարձրել արտահանողներին՝ գործընթացը դարձնելով ավելի արագ և դյուրին, խթանելով արտահանումը: Մենք քննարկում ենք մինչև տարեվերջ այդ թիվը ևս 5 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու հնարավորությունը: Կամ, ցրտահարության և կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հետաձգված վարկային պարտավորությունների և գյուղատնտեսության ոլորտում մատչելի վարկային ռեսուրսներ ապահովելու համար տրամադրել է լրացուցիչ 10 մլրդ ՀՀ դրամ: Սա նպաստող, բայց ոչ բավարար գործոն է արտահանման ավելացման կամ գյուղատնտեսության աճի համար: 
 
Հարցերի մի հատված էլ վերաբերում է սոցիալական ոլորտին: Հաճախ հարցադրումներ են լինում. իսկ ի՞նչ է անում կառավարությունը, ինչպե՞ս է պահպանում սոցիալական ապահովության մեխանիզմները: Սոցիալական առումով, եթե շատ երկրներ վերանայել են արդեն իսկ գործող պարտավորությունները, ապա մեր կառավարությունն անշեղորեն պահպանել է իր տված խոստումները նաև նոր ծագող, դեռևս չգործող պարտավորությունների մասով: Օրինակ, ժամանակավոր անաշխատունակության նպաստների քաղաքականության փոփոխությունների շնորհիվ ներդրվեց չաշխատող մայրության նպաստի ինստիտուտը, և 2016 թ. հունվարի 1-ից այն կտրամադրվի ևս մոտ 30 000 մայրերի, ինչը, որպես ժողովրդագրության խթանման կարևորագույն խնդիր, երկար տարիներ չէր գտնում իր լուծումը: Այս նպատակով 2016 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է մոտ 4 մլրդ ՀՀ դրամ: 
 
Եկող տարի մենք նախաձեռնել ենք մի շարք կարևոր, դեպի ապագան միտված ծրագրեր: Առաջինը, ինչպես արդեն նշեցի, մինչև 2025 թ. տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի վերանայումն է: 
Երկրորդ կարևորագույն ծրագիրը մինչև 2036 թ. ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարությունն է, որը կսահմանի ուղենիշեր տնտեսության ողնաշարը հանդիսացող կարևորագույն այս ճյուղի համար, կխթանի համակարգ օտարերկրյա ներդրումների գրավումը, կապահովի կայուն զարգացման նախադրյալներ:Երրորդ կարևոր նախաձեռնությունն այսօր արդեն իսկ ակտիվորեն քննարկվող անկախության տարիների ամենահամալիր և ամենահամապարփակ հարկային բարեփոխումների փաթեթի ընդունումն է: Ես արդեն նշել եմ այն սկզբունքները, որոնք ֆինանսների նախարարությունը պետք է դնի հարկային փաթեթի հիմքում: Դրանք են՝ խթանել երկարաժամկետ աճ` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա, երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը: Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և սահունություն ապահովելու նպատակով:
 
Մի առիթով Ուինսթոն Չերչիլը ասել է. «Յուրաքանչյուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով` եթե ինքը չէ այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատունե: Այս խոսքերը ես հիշեցի, երբ բյուջեն ներկայացնելուց հետո այն սկսեցին քննարկել տարբեր հարթակներում, և հնչում էին գնահատականներ, թե կարելի էր ավելի հավակնոտ բյուջե ներկայացնել և տնտեսական առավել մեծ աճի ցուցանիշ ամրագրել: Այո՛, ամեն ինչ էլ կարելի էր գրել և ասել, եթե դու չես դրա պատասխանատուն, և եթե դու չես լինելու ասվածի և հետո այդպես էլ չարվածի կրողը: Կարծում եմ, որ բյուջետային քննարկումների ժամանակ ելույթ ունեցողները պետք է իրենց առաջարկություններին մոտենան իրականացնողի պատասխանատվությամբ: Վստահ եմ, որ մեր երկրին արժանի տնտեսական հաջողություններ մենք կարող ենք ապահովել միայն՝ ներառելով բոլոր առողջ ուժերին, քննարկելով բոլոր կառուցողական առաջարկները, այն առաջարկները, որոնք ենթադրում են ոչ միայն հաղթական դափնիներ, այլ պատասխանատվության մեծ զգացում: Նման մոտեցում մենք կարող ենք ձևավորել միայն հանդուրժողականության հիման վրա, սուր, բայց կառուցողական քննարկումների արդյունքում, միասնաբար ընդունված որոշումների անշեղ կատարման միջոցով: Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը և ունի քաղաքական կամք այն դարձնել իրականություն՝ ներառելով մեր հասարակության կառուցողական մոտեցումները: Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը՚,- ասված է ելույթում: 
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72