Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2015 15:59
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունում արդեն ներդրվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման առցանց համակարգը:

Հայաստանի Հանրապետությունում արդեն ներդրվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման առցանց համակարգը:

Արմինֆո. 2015թ.-ի հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում սկսել է գործել Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման առցանց համակարգը: Համակարգի ներդրման մանրամասների և ձեռք բերված արդյունքների շուրջ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության խորհրդատու Էդգար Սաղաթելյանը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության պետ պարոն Գարուշ Դավթյանի հետ: «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի ենթակապալառուն է։ Ծրագիրն աջակցել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման նոր համակարգի ներդրմանը Հայաստանում։

Պրն. Դավթյան, խնդրում եմ, ներկայացրեք համակարգի ներդրման արդյունքների և ձեռքբերումների մասին: Մասնավորապես, որո՞նք են եղել համակարգի ներդրման նպատակները: Որքա՞ն գրանցումներ են կատարվել մինչ օրս համակարգի գործարկումից ի վեր:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական առցանց ռեգիստրի ներդրման նպատակն է բարելավել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ շարժական գույքը որպես պարտավորության ապահովման առարկա օգտագործելու միջոցով:

Սույն համակարգըսկսել է գործել 2015 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչ օրս էլեկտրոնային գրանցամատյանը համալրվել է մոտ 9200 գրանցումով՝ ներառյալ նախկին գրանցամատյաններից փոխանցված գրանցումները: Ս.թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են մոտ 250 գրանցում:

Ներկայումս՝ յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվում է մոտ 7 գրանցում, որոնք հիմնականում իրականացնում են բանկերն ու ունիվերսալ վարկային կազմակերպությունները (ՈՒՎԿ): Ի հավելումն նշեմ, որ այս պահին համակարգում որպես գրանցող հանդես են գալիս 206 կազմակերպություն, որոնցից 21-ը՝ բանկեր, 33-ը՝ ՈՒՎԿ-ներ, 97-ը՝ նոտարներ, 47-ը՝ իրավաբանական/ֆիզիկական անձինք և 8-ը՝ պետական մարմիններ:

Նշեցիք, որ համակարգը մի շարք օգուտներ կտա միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, որոնց համար ֆինանսական միջոցներն ավելի հասանելի կդառնան, քանի որ կկարողանան վարկավորվել նաև շարժական գույքի գրավի դիմաց: Կխնդրեմ ավելի մանրամասն պատմել այդ օգուտների, ակնկալվող դրական արդյունքների մասին: 

Այս նոր համակարգի ներդրման շնորհիվ այն կազմակերպությունները, որոնք վարկեր ստանալու համար չունեն համապատասխան անշարժ գույք, որպես իրենց պարտավորությունների ապահովման առարկա կարող են օգտագործել իրենց այլ ակտիվները՝ սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, համակարգչային և այլ տեխնիկական միջոցները, ինչպես նաև այլ շարժական գույքերը: Նախկին իրավակարգավորումները և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական համակարգի բացակայությունը երաշխիքներ չէին ապահովում պարտատերերին շարժական գույքը` որպես ֆինանսավորման ապահովման միջոց ընդունելու համար: Ուստի, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային առցանց ռեգիստրը հնարավորություն է տալիս ֆինանսավորողներին ամրագրել պարտապանի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը, ինչը հանդիսանում է որպես երաշխիք այլ հնարավոր գնորդների և ապահովված պարտատերերի նկատմամբ: Արդյունքում, նվազեցնելով սեփական ռիսկերը՝ ֆինանսավորողները կառաջարկեն առավել մատչելի պայմաններ և կբարելավվի ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, մասնավորապես միկրո փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնց համար անշարժ գույքի գրավով վարկավորման հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Ժամանակակից ապահովված գործարքների համակարգն ապացուցել է իր արդյունավետությունը մի շարք զարգացած և զարգացող երկրներում, որտեղ սույն համակարգն արդեն ներդրվել և կիրառվում է մեծ արդյունավետությամբ: Արդյունքում, նշված երկրներում վարկավորման ծավալների աճը եղել է նշանակալի: Մասնավորապես, միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄԿՖ, IFC) վերջին ուսումնասիրությունը ապահովված գործարքների ազդեցության մասին վկայում է, որ նման համակարգի ներդրման արդյունքում միջինում ֆինանսական հասանելիությունը աճ է գրանցել 8 տոկոսային կետով, վարկերի հասանելիությունը՝ 7 տոկոսային կետով, իսկ բանկերի կողմից ֆինանսավորվող շրջանառու միջոցների մասնաբաժինն ավելացել է մոտ 10%-ով: Ուսումնասիրությունում նաև նշվում է, որ շարժական գույքով ապահովված գործարքների մասին օրենքի և շարժական  գույքի ռեգիստրների կիրառման արդյունքում ֆինանսների հասանելիության աճն ավելի մեծ է փոքր ընկերությունների համար:

Առաջնորդվելով միջազգային փորձի դրական արդյունքներով և դիտարկելով մեր երկրում կիրառման զարգացումները՝ կարելի է ենթադրել, որ մենք նույնպես կկարողանանք կարճ ժամանակում արձանագրել դրական առաջընթաց այս ոլորտում:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման առցանց համակարգի ներդրման նպատակով ի՞նչ հիմնական փոփոխություններ են եղել իրավական դաշտում:  

Հիմնական երկու իրավական փոփոխությունները ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 14.1 նոր գլխով «Ապահովված իրավունքի» նախատեսումն էր, ինչպես նաև «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Նշված իրավական ակտերը, ինչպես նաև նույն փաթեթի շրջանակներում ընդունած մեկ տասնյակից ավել իրավական ակտեր հիմքեր ստեղծեցին շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համակարգի ներդրման և համապատասխան նոր էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծման համար: Գրանցամատյանը շահագործվել է 2015 թվականի հոկտեմբերի 1-ին և հասանելի է www.registration.am ինտերնետային հասցեով:

Արդյունքում սահմանվել են նոր իրավական հասկացություններ, ինչպիսիք են ապահովված իրավունքը, ապահովված անձը, ապահովված իրավունքի առարկան, գույքի ծանրաբեռնումը և այլն:

Ո՞ր տեսակի գործարքների և ո՞ր տեսակի գույքերի համար է հնարավոր կատարել  գրանցումներ համակարգում:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական համակարգում գրանցումներ կարող են կատարվել թե՛ առօրյա կյանքում առավել հաճախ հանդիպող գրավի, լիզինգի, պահանջի իրավունքի, թե՛ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված մի շարք այլ գործարքների դեպքում, ինչպիսիք են օրինակ ֆակտորինգը, կոմիսիան, տարաժամկետ վճարումը, սեփականության իրավունքի պահպանմամբ առք ու վաճառքը և այլն: Իսկ ինչ վերաբերում է գույքի տեսակներին, ապա նշեմ, որ շարժական գույք է համարվում անշարժ գույք չհանդիսացող ցանկացած գույք: Սակայն,  իմ մատնանշած իրավակարգավորումները, չեն տարածվում շարժական գույք համարվող բանկային հաշիվների, արժեթղթերի, դեպոզիտների և ավտոմեքենաների նկատմամբ:

Նշվածներից բացի յուրաքանչյուր շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը կարող է գրանցվել սույն համակարգում: Բնականաբար սպառիչ թվել հնարավոր չէ շարժական գույքի բոլոր տեսակները, բայց կարող եմ թվել մի քանիսը, որոնք առավել հաճախ են հանդիսանում ծանրաբեռնման առարկա, օրինակ՝ հաստոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական մթերք, համակարգչային տեխնիկա, շինարարական տեխնիկա, մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքներ և այլն:

Կխնդրեմ մի փոքր մանրամասնել, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակով կարելի է օգտվել համակարգից:

Նախ նշեմ, որ այս համակարգն առաջինն է, որտեղ վարչարարությունն ամբողջությամբ էլեկտրոնային է, այսինքն՝ պետական մարմին-քաղաքացի անմիջական շփումն ամբողջությամբ բացակայում է: Համակարգից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Գրանցում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, ինչն անվճար է և գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն: Իրավաբանական անձանց մեծ մասը հիմնականում ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ ֆիզիկական անձանց դեպքում մի փոքր այլ է, քանի որ ֆիզիկական անձինք կարող են չունենալ էլեկտրոնային ստորագրություն: Այդ նպատակով օրենքով նախատեսվել է նաև, որ նոտարները պետք է իրականացնեն սպասարկման գրասենյակի գործառույթներ նրանց ծառայություններից օգտվել ցանկացող անձանց համար: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն առցանց օգտվել համակարգից կամ դիմել նոտարին շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար, որի համար նոտարի կողմից գումար չի գանձվում: Պետք է նշեմ նաև, որ հաշվի առնելով համակարգից օգտվողների առանձնահատկությունները, բանկերը, վարկային կազմակերպությունները և համայնքները համակարգում գրանցվում են Գործակալության կողմից:

Համակարգը ընձեռում է նաև որոնման լայն հնարավորություն, որի միջոցով հնարավոր է որոնել արդեն առկա գրանցումները ըստ գույքի տեսակի, հատկանիշների և կատեգորիաների, ինչպես նաև ըստ պարտապանի:

Ի՞նչ տեսակի ծախսեր և պետական տուրքեր են նախատեսված համակարգից օգտվելու և, մասնավորապես, գրանցումներ կատարելու համար:

Համակարգում կարող է գրանցվել յուրաքանչյուր ոք` թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք: Կայքում գրանցվելը և աշխատանքային տիրույթ ունենալը անվճար է: Իսկ յուրաքանչյուր գրանցում կատարելու, ինչպես նաև առկա գրանցումներում փոփոխություններ կատարելու համար սահմանված պետական տուրքը կազմում է 2000 ՀՀ դրամ:

Մինչև համակարգի գործարկումը և գործարկումից հետո ինչպիսի՞ իրազեկման աշխատանքներ եք իրականացրել:

Մինչև համակարգի գործարկումը, բնականաբար իրազեկման անհրաժեշտություն կար, ինչին ուղղված առաջին քայլը ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի կողմից ՀՀ արդարադատության նախարարության, ՀԲ առաքելության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ  կազմակերպված «Ապահովված գործարքների համակարգի և համապատասխան շարժական գույքի միասնական էլեկտրոնային ռեգիստրի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողովն էր, որը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլին: Համաժողովին մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային Բանկի Հայաստանյան առաքելությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ֆինանսական հաստատությունների, գործարար միությունների, ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոտարներ, դատավորներ, իրավաբաններ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ և այլն: Համաժողովի ընթացքում ներկայացվել են շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի և համապատասխան միասնական ռեգիստրի էությունը, կարևորությունը, միջազգային փորձը, Հայաստանում ներդրման առանձնահատկությունները, գործընթացը և այլն:

Մինչև օրենքի ընդունումը ևս կատարվել է մեծ աշխատանք: Մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը բանկերի և վարկային կազմակերպությունների համար վերջիններիս միությունների համագործակցությամբ անցկացրել է տեղեկատվական սեմինար քննարկումներ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համակարգի ներդրման միջազգային փորձի, այդ ոլորտում Հայաստանում նախատեսվող բարեփոխումների և  առաջարկվող համապատասխան իրավակարգավորումների առանձնահատկությունների վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ այս համակարգի հիմնական շահառուները բանկերը, վարկային և ֆինանսական այլ կազմակերպություններն են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (USAID FED) ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությամբ և ֆինանսավորմամբ մինչև համակարգի գործարկումը, ինչպես նաև գործարկումից հետո անցկացրել են ապահովված իրավունքների գրանցման համակարգի ներդրմանը նվիրված վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցել են հայաստանյան բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբաններ և վարկային մասնագետներ, ինչպես նաև նոտարներ և նոտարների օգնականներ:

Իսկ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության էլեկտրոնային միասնական կառավարման ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները: Եվ վերջապես www.registration.am կայքն ապահովում է հասարակության իրազեկվածությունը, որտեղ հրապարակվում են նորություններ, ծանուցումներ, ուղեցույցեր և այլն: Նշեմ նաև, որ կայքից բացի համակարգի վերաբերյալ նորություններին, ծանուցումներին կարելի է հետևել նաև սոցիալական ցանցերում՝ գործակալության պաշտոնական էջի միջոցով:

Նոր համակարգի հետ կապված հարցերի դեպքում ու՞մ կարող են դիմել ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Համակարգի հետ կապված հարցերի դեպքում յուրաքանչյուր ոք կարող է դիմել գործակալությանը` www.registration.am կայքի «Դիմեք մեզ» պատուհանի օգնությամբ, կամ info@registration.am էլեկտրոնային փոստով, ինչպես նաև 010-70-70-76հեռախոսահամարով:

Նոր համակարգից օգտվելու հետ կապված ինչպիսի՞ հարցերով են դիմում Ձեզ: Այդ առումով ի՞նչ պարզաբանումներ կցանկանայիք տալ:

Հարցերը վերաբերվում են հիմնականում մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը կատարված՝ այսինքն նախկին գրանցումներին, որոնք ներմուծվել են համակարգ: Այդ գրանցումների մասով տալիս ենք համապատասխան պարզաբանումներ և անում ամեն հնարավոր քայլ, որպեսզի մեր շահառուները չունենան որևէ դժվարություն համակարգից օգտվելիս և իրենք էլ իրենց հերթին կարողանան բարձրորակ ծառայություն մատուցել քաղաքացիներին:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
20.10.2020
RUB6.33-0.01
USD493.330.93
EUR582.433.52
GBP639.50-0.77
CAD374.530.85
JPY46.73-0.01
CNY73.710.23
CHF543.373.34



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000