Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդգրկումը ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը: Այդ մասին ասվում է բանկի պաշտոնական հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր (բավարար) մակարդակ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված հատուկ կազմակերպությունների ճշգրտման հետ կապված իրավիճակը չի պահանջում ՎՏԲ-Հայաստան Բանկից այլընտրանքային որոշումների ընդունում, քանզի կիրառվող պատժամիջոցները, հիմնականում, սահմանափակում են ԱՄՆ-ից 30 օրից ավելի ժամանակահատվածում բանկի կապիտալում միջոցների ներգրավումը:
Հիմնական միջոցները Բանկը ներգրավում է երկրի ներսում և օգտվում է մայր ընկերության՝ ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) աջակցությունից: Բանկը կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները և տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնաե, - ասվում է հայտարարությունում:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |