Արմինֆո. Հայաստանի տնտեսությունում Իրանի ուղիղ ներդրումների ծավալն ամենացածրերից մեկն է ԵԱՏՄ երկրներում: Այսպես, «ԵԱՏՄ և Եվրասիա մայրցամաքի երկրները. ուղիղ ներդրումների դիտարկում և վերլուծություն» զեկույցի տվյալներով, որը նախապատրաստել է Եվրասիական զարգացման բանկի ներդրումային հետազոտությունների կենտրոնը, 2014 թվականին իրանական ուղիղ ներդրումները Հայաստանում կազմել են ընդամենը 6 մլն դոլար` Ղազախստանի մակարդակի և 5 մլն դոլարով ավելի, քան ներդրումները Ղրղըզստանում:
Միևնույն ժամանակ, 2014 թվականի վերջին ԵԱՏՄ երկրներում իրանական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 966 մլն դոլար: Որպես իրանական խոշորագույն ուղիղ ներդրումների ստացող հանդես է գալիս Բելառուսը` 731 մլն դոլար, հետո գալիս է Տաջիկստանը` 201 մլն դ ոլար: Ռւոսաստանն ստացել է 21 մլն դոլար ծավալի իրանական ուղիղ ներդրումներ:
Ինչպես ընդգծում են կենտրոնի վերլուծաբանները, Իրանի մասնավոր ներդրողները թանկարժեք նախագծեր են մշակում Հայաստանի էլեկտրաէներգետիկ ճյուղում, մասնավորապես, Մեղրիի ՀԷԿ կառուցումն Արաքս գետի վրա և Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը, սակայն դրանց իրագործումը դժվարանում է միջոցների սղության առնչությամբ: Որպես իրանական ուղիղ ներդրումների ակտիվության գործոն նշվում են Իրանի աշխարհագրական դիրքը և պատմամշակութային ընդհանրությունները հարևան երկրների ժողովուրդների հետ (թեև Իրանի հետ դրանց ընդհանուր սահմանների առկայությունը պարտադի չէ): Այդ գործոնն ապահովում է Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներ Իրանի փոքր և, մասամբ, միջին ձեռներեցության ներթափանցման բավականին բարձր մակարդակ. պարսիկներն ակտիվորեն են աշխատում Տաջիկստանում, Իրանի ադրբեջանցիները (թվով երկրորդ էթնոսը)` Ադրբեջանում և այլն: Միևնույն ժամանակ, նշում են նրանք, Իրանի ՓՄՁ համար, որն ավանդաբ աչքի է ընկնում աշխարհագրական շարժունությամբ, «հարևանության ազդեցությունը» չի կարելի համարել որոշիչ` դրա ողջ կարևորությամբ հանդերձ: ԵԱՏՄ երկրներում իրանական ուղիղ ներդրումների ճյուղային կառուցվածքում գերակշռում են շինարարական համալիրը և ֆինանսական հատվածը` համապատասխանաբար 42% և 20% բաժնեմասով: Դրանց հետևում են ենթակառուցվածքային ցանցերը (կուտակված ուղիղ ներդրումների 19%) և տրանսպորտային համալիրը (15%): ԱԱՀ-ին բաժին է ընկնում ընդամենը 2%:
Նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսությունում իրանական ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալը 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է ընդամենը 315,8 մլն դրամ (շուրջ 700 հազար դոլար), ընդ որում ուղիղ ներդրումներն ունեցել են 98.3 մլն դրամի բացասական նշանակություն (շուրջ 200 հազար դոլար), ինչը, փաստորեն, խոսում է Հայաստանից իրանական ուղիղ ներդրումների տարհոսման մասին: