Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանի շուկայում թողարկում է Բանկի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց բոնուսային մղոնների կուտակման ծառայություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և VISA բոլոր քարտապանները ստանում են հնարավորություն միանալ VTB Airmiles հատուկ ծարայությանը և կուտակել բոնուսային մղոններ իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հետագայում կուտակված մղոնները գրեթե բոլոր միջազգային ավիաընկերությունների անվճար ավիատոմսերի հետ փոխանակման և ՀՀ տարածքում և արտասահմանում տարբեր առևտրային կետերում զեղջեր ստանալու հնարավորությամբ: Բոնուսային մղոնները կուտակվում են հետևյալ մեխանիզմով՝ յուրաքանչյուր ծախսած 500AMD/$1/€1/60RR դիմաց քարտապանը կուտակում է 2 մղոն: Հաճախորդները կարող են կուտակել ավելացված մղոններ գործընկերային ցանցի շրջանակներում՝ Eqvilibria Club կայքում և ՀՀ առևտրային կետերում:
Գրանցվելով http://www.eqvilibriaclub.ru կայքում և բացելով անձնական գրասենյակ, հաճախորդները կկարողանան հետևել բոնուսային մղոնների քանակին և փոխանակել դրանք անվճար ավիատոմսերի հետ: Կուտակված բոնուսային մղոնների օգտագործումը ժամանակային սահմանափակումներ չունի: VTB Airmiles ծառայության միացման մեկ տարվա համար միջնորդավճարը կազմում է 12,900 ՀՀ դրամ: VTB Airmiles ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկութոյւններ ստանալու համար կարելի է զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Eqvilibria Club ընկերությունը հանդիսանում է ռուսաստանյան շուկայի պրեմիում դասի բանկային քարտերի քարտապանների սպասարկման ամենախոշոր համակարգը: Հազարավոր ընկերություններ՝ ռեստորաններից մինչև ավիաընկերություններ, տրամադրում են Eqvilibria Club-ի անդամներին սպասարկման և ապրանքների ձերքբերման հատուկ պայմաններ ինչպես ՌԴ տարածքում, այնպես էլ արտասահմանում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: