Արմինֆո. Հայաստանը և Բելառուսը դիտարկում են համագործակցության հեռանկարները, հաշվի առնելով երկու երկրների մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, հաղորդում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ Ինտերֆաքս գործակալության, հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Հանդիպման ընթացքում «առանձին քննարկվել են համագործակցության հեռանկարները, հաշվի առնելով երկու երկրների մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»:
Մասնավորապես, նշվել է, որ Բելեառուսը հետաքրքրված է Հայաստանի հետ ակտիվ համագործակցել Միության շրջանակներում, այդ թվում, հանելով բացառությունները և սահմանափակումները, իրականացնել արդյունաբերական միասնական համաձայնեցված քաղաքականություն, իրականացնել ներմուծման փոխարինման ծրագրեր, Միության անդամ-երկրների համար ձևավորելով հավասարազոր մատչելիություն դեպի պետական գնումներ:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարներն առևտրատնտեսական ոլորտում: «Առարկայորեն քննարկվել են երկկողմ ապրանքաշրջանառության հնարավոր մեխանիզմների զարգացումը, այդ թվում, ընդլայնելով արդյունաբերական կոոպերացիան, զարգացնելով ապրանքային և ծառայությունների ցանց, ինչպես նաև աջակցելով ապրանքների և ծառայությունների մատակարարման ֆինանսական մեխանիզմների կիրառմանը»,-հաղորդում է աղբյուրը:
Նշենք, որ նախօրեին Երևանում տեղի է ունեցել հայ-բելառուսական գործարար հանդիպում, որի ընթացքում ՀՀ-ում Բելառուսի դեսպանը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումն ամրապնդում է համագործակցությունը, ստեղծելով փոխգործակցության նոր նիշաներ: «Սա արդեն բելառուսական երրորդ «դեսանտն» է մեկ տարում, ինչը վկայում է Բելառուսի և Հայաստանի միջև համատեղ ծրագրերի իրականացման առումով կողմերի բարձր հետաքրքրվածության մասին»,-մեկնաբանել է դեսպանը:
ԸստՀՀԱզգայինվիճակագրականծառայությանտվյալների, ՀայաստանիևԲելառուսիմիջևառևտրիշրջանառությունը2015 թվականիհունվար-նոյեմբերամիսներինաճելէ2,4%, մինչև$ 37.3 մլն., նախորդտարվա36,4 միլիոնիփոխարեն: Ընդորում, արտահանումընվազելէ41.9%, իսկներմուծումնաճելէ15,6%: