Արմինֆո. Հայաստանի տնտեսական զարգացման ձգտջումները մի փոքր զիջում են անվտանգության կարևորագույն գործոնին, ինչով էլ պայմանավորված է երկրի ինտեգրումը ԵԱՏՄ-ին: Այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Տարածաշրջանը, որն ապահովում է մեր անվտանգոթյունը - Ռուսաստանն է: Հայաստանը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, մենք համագործակցում ենք ՌԴ հետ: Հաշվի առնելով այս գործոնների ողջ համակարգը, երբ պետք է ընտրություն կատարել տնտեսության և անվտանգության միջև, ընտրվել է անվտանգությունը, ինչի հետևանքով էլ որոշակիորեն տուժում է իրական հատվածը»,-ասել է փորձագետը:
Խաչատրյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարզապես համընկավ Ռուսաստանի տնտեսական անկմանը, դրա համար էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում արդյունքները դեռ չեն զգացվում: Այս առումով փորձագետը նշել է երեք գործոն, որոնք առավել բացասական են ազդում ՌԴ տնտեսության զարգացման վրա: Նրա համոզմամբ, դա նավթի գների անկումն է, Արևմուտքի պատժամիջոցները և ուկրաինական հակամարտոթյունը: «Այս գործոնների վերացման դեպքում մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին կլինի արդարացված: Իսկ այսօրվա «սուզվող նավը» վաղը կդառնա ցորենի, գազի և նավթի համաշխարհային մատակարարը»,-հավաստել է նա:
Գնահատելով ինտեգրացիոն գործընթացները Միության ներսում, փորձագետը նշել է, որ այսօր ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ավելի շատ ազդեցություն է «Ռուսաստան-Հայաստան» ձևաչափի վրա, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ համագործակցություն քան այդ նույն ինտեգրման շրջանակներում: Նշենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականի հունվարի 2-ից:
RUB | 4.23 | -0.03 |
USD | 387.27 | 0.00 |
EUR | 426.81 | -1.12 |
GBP | 505.39 | -1.59 |
CAD | 285.34 | 0.08 |
JPY | 27.16 | -0.19 |
CNY | 54.38 | -0.08 |
CHF | 453.48 | -4.12 |