Ուրբաթ, 29 Հունվարի 2016 15:59

Դեսպան. Բելառուսն ու Հայաստանը մոտ են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը

Դեսպան. Բելառուսն ու Հայաստանը մոտ են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը

Արմինֆո. Բելառուսն ու Հայաստանը մոտ են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, մոտավորապես փետրվարի կեսին Երևանում կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի շրջանակում էլ կստորագրվի համաձայնագիրըե, - ասել է դիվանագետը, հավելելով, որ պայմանավորվածությունը շրջանակային բնույթի է և նպատակաուղղված է անձնակազմի նախապատարստմանը, ռադիոակտիվ թափոնների փոխադրման, հավաքման և պահպանման փորձի փոխանակմանը:

«Իրականում մենք միայն միջուկային էներգետիկայում ջանքեր ներդնելու շատ ոլորտներ ունենք: Հայաստանն ունի իր ատոմակայանը և կուտակված փորձ, իսկ բելառուսները գտնվում են իրենց կայանի կառուցման ակտիվ փուլում: Կարծում եմ, որ փորձագետներն ու մասնագետներն այդ ոլորտում շփվելու թեմա ունեն: Միայն փոխգործակցության պայմաններում արդյունք կլինիե, - ընդգծել է դիվանագետը:

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում Իգոր Նազարուկը նշել էր որ, էներգետիկայի ճյուղը տնտեսության հաջողության երկրորդ բաղադրիչն է` ֆինանսներից հետո: էներգետիկ հաշվեկշռի հասնելու համար կարևոր է զարգացնել սեփական արտադրությունները: «Բելառուսում դրանց որոշ դեֆիցիտ կա, այդ պատճառով էլեկտրականության որոշ բաժինը մենք ներմուծում ենք: Շատ է խոսվում այլընտրանքային էներգետիկայի մասին: Սակայն համապատասխան որոշումների իրագործման համար անհրաժեշտ են բարենպաստ բնական պայմաններ. պայծառ և «տևականե արև, հաստատուն գերակշռող քամիներ, սրընթաց գետեր, երկրաջերմային աղբյուրներ և այլն: Ավաղ, դրանով հպարտանալ մենք չենք կարող: Մնում է 2 ճանապարհ` զարգացնել ածխի, մազութի, գազի այրման տեխնոլոգիաները կամ շեշտը դնել խաղաղ ատոմի օգտագործման վրա: Մենք չունենք բավակաչափ ածխաջրածիններ, իսկ դրանց համաշխարհային գները միայն աճելու են, քանի որ դրանք սպառվող պաշարներ են: Հետևությունը բխում է ինքնին. մեզ համար զգալի էներգահզորություններ ստանալն անհնար է տրոհվող նյութերի կիրառմամբ: Մեր երկրի համար, որն ամենից շատ է տուժել Չեռնոբիլի վթարից, ատոմակայան կառուցելու որոշումը շատ ցավագին է ծնվել: Եվ, չնայած այդ հանգամանքին,  ժամանակի ընթացքում մենք ձերբազատվել ենք մեր վախերից և «Ռոսատոմիե մեր ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ գնացել ենք խաղաղ ատոմի զարգացման սեփական ծրագրի ստեղծման` որպես այլընտրանք ավանդական օրգանական կրողների օգտագործման նկատմամբ:

Եղել  են բազմաթիվ քննարկումներ և վիճաբանություններ: Արդյունքում` ընտրվել է շինարարության համար ամենաանվտանգ հարթակը` երեք տարբերակներից: Հարց էր ծագում, թե ում վրա հենվել, ում տեխնոլոգիան է ամենաանվտանգը: Պարզվեց, որ ամենաանվտանգ և, ընդ որում, ամենաէժան ու օպտիմալ տեխնոլոգիան ռուսական կողմինն է: Այժմ մենք Բելառուսական ԱԷԿ կառուցման նախագծի ակտիվ փուլում ենք, մինչև 2018 թիվը պետք է կառուցենք առաջին էներգաբլոկը, իսկ այնուհետև` նաև երկրորդը: Մեզ համար չափազանց կարևոր է ավարտել այդ այդ նախագիծը, և այն շահագործման կհանձնվի ժամանակին, ես ձեզ հավաստիացնում եմ: Շատ կարևոր է, որ դրանով իսկ կբարձրանա մեր տեխնոլոգիական կայունության մակարդակը, իսկ երկրորդը` մենք ավելի քիչ կախված կլինենք ածխաջրածնային էներգակիրների համաշխարհային գների տատանումներիցե, - նշել էր դիվանագետը, ընդգծելով, որ ԱԷԿ շինարարության առնչությամբ նախապատարստվել է խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շորջ հայ-բելառուսական համաձայնագիրը:

Փաստաթուղթը ենթադրում է մասնագտեների և փորձագետների փոխգործակցություն դրա բոլոր դրսևորումներով` նախագծումից և շինարարությունից մինչև միջուկային թափոնների պահպանում: Անձնակազմի ուսուցման հարցերին նույնպես ուշադրություն է դարձվում: Օրակարգում է Հայաստանի ԱԷԿ նոր բլոկի կառուցման հարցը և, ամենայն հավանականությամբ` հենց նույն ռուսական տեխնոլոգիայով: «Առայժմ, որքան հայտնի է, «Ռոսատոմնե առաջարկում է լավագույն տարբերակը, դեհ, իսկ արդեն հայ-բելառուսական հարաբերություններն այդ ոլորտում կհենվեն կողմերի կուտակած փորձի վրա` ոչ առանց ռուսական  կողմի ռեսուրսների մատակարարման, դա ակնհայտ է: Ռուսաստանն այդ առումով շատ առաջ է անցել, Ռուսաստանի ատոմային ճյուղը 70 տարեկան է, ունի խորը մշակումներ, և կարևոր է այդ փորձն ընդօրինակել և այն կիսել` հանուն ընդհանուր անվտանգության և տնտեսական բարօրությանե, - նշել է Նազարուկը:

Բելառուսական ԱԷԿ-ը ԱԷԿ-2006 տեսակի ատոմակայանի շինարարության նախագիծ է, որն իրագործվելու է Գրոդնոյի մարզի Օստրովեց քաղաքից 18 կմ հեռավորության վրա: 2011 թվականի մարտի 15-ին Ռւոսաստանի վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինի Մինսկ կատարած այցի ընթացքում հայտարարվել էր ԱԷԿ շինարարության գործում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման մամսին, որին համապատասխան, Ռուսաստանը համաձայնել է Բելառուսին 10 մլրդ դոլարի վարկ տրամադրել: Ծրագրերի համաձայն, ԱԷԿ-ի առաջին բլոկը պետք է շահագործման հանձնվի 2018 թվականին, երկրորդը` 2020 թվականին: ԱԷԿ շինարարության գծով Բելառուսի հիմնական գործընկերը ռուսական «Ատոմստրոյէկսպորտե ընկերությունն է, որպես  ենթամատակարար հանդես են գալիս բելառուսական արտադրական կազմակերպությունները: Փոխհատուցվելիության ժամկետը կարող է կազմել 15-20 տարի: 2015 թվականի հուլիսի 7-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրի նախագծին` որպես  բանակցությունների անցկացման հիմք: Բելառուսի էներգետիկայի նախարարությունը լիազորված է Հայաստանի հետ բանակցություններ վարել և ստորագրել համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ Մեծամորի մոտ գտնվող ՀԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, շահագործման էր հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել էր 1989 թվականի մարտին` Սպիտակի երկրաշարժից հետո: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին` հանրապետությունում սուր էներգետիկ ճգնաժամի առնչությամբ: Կայանի երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորներով: Առաջին բլոկն այժմ կանգնեցված է: Կայանին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40%-ը: Փորձագետների գնահատականների համաձայն, կայանի շահագործման ռեսուրսն ասպառվում է 2016 թվականին: Այժմ աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2027 թիվը երկարաձգելու համար: Նախագծի իրագործման համար 2014թ.վերջին Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն, ռուսական կողմը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի` 15 տարվա ընացքում մարման պայմանով` 3%  տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, նույն նպատակների համար Ռուսաստանի Դաշնությունը 30 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելացել է 2,4%-ով` կազմելով 37.3 մլն դոլար նախորդ տարվա 36.4 մլն-ի դիմաց` արտահանման 41,9% անկման և ներմուծման 15,6% աճի պայմաններում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանըՓոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունըՄխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունները
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածըԱսիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարիՀայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարի
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում էTeam-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Արման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլարԱրման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլար
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանաՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա
Նախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվիՆախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվի
Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմինՄինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին
ԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանինԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանին
Հայաստանի առևտրի հատվածի աճն արագացել էՀայաստանի առևտրի հատվածի աճն արագացել է
Հայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակիՀայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակի
Առաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ովԱռաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ով
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանըԻդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
ԱՄՆ-ը հանդես է գալիս Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա հաստատուն տրանսպորտային միջանցքի ստեղծման օգտինԱՄՆ-ը հանդես է գալիս Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա հաստատուն տրանսպորտային միջանցքի ստեղծման օգտին
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ը
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն աջակցում է Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմանըԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն աջակցում է Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմանը
2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է տարեկան 4,2% - ով2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է տարեկան 4,2% - ով
Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականին նվազել է մինչեւ 12,6 %Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականին նվազել է մինչեւ 12,6 %
Արդյունաբերական հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերական հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
"Արմենալ" գործարանն ավելացրել է ալյումինե արտադրանքի արտադրությունը մինչեւ կես միլիոն տոննա
ԱԶԲ-ը Հայաստանին 60,09 մլն եվրո վարկ կտրամադրի քաղաքային զարգացման ծրագրի իրականացման համարԱԶԲ-ը Հայաստանին 60,09 մլն եվրո վարկ կտրամադրի քաղաքային զարգացման ծրագրի իրականացման համար
ԵՆԲ-ն Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանի 38 շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համարԵՆԲ-ն Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանի 38 շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար
Հայաստանը 1,5 անգամ ավելացրել է Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալներըՀայաստանը 1,5 անգամ ավելացրել է Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալները
Տնտեսագետ. ԵԱՏՄ-ից հրաժարվել միշտ կարելի է, բայց փոխարենը հարկավոր է գտնել այլընտրանքՏնտեսագետ. ԵԱՏՄ-ից հրաժարվել միշտ կարելի է, բայց փոխարենը հարկավոր է գտնել այլընտրանք
Վարչապետն արձանագրել է․Հայաստանի ոռոգման համակարգը մահացած էՎարչապետն արձանագրել է․Հայաստանի ոռոգման համակարգը մահացած է
Հայաստանի իշխանությունները դուրս կգրեն Արցախի քաղաքացիների՝ ոսկու գրավադրմամբ վարկերի գծով պարտքերըՀայաստանի իշխանությունները դուրս կգրեն Արցախի քաղաքացիների՝ ոսկու գրավադրմամբ վարկերի գծով պարտքերը
Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  ՀայաստանԿանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  Հայաստան
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ԷՎԱ զարգացման ճանապարհին Հայաստանը միանում է Միջազգային արևային դաշինքինԿլիմայի փոփոխության դեմ պայքարի և ԷՎԱ զարգացման ճանապարհին Հայաստանը միանում է Միջազգային արևային դաշինքին
Հայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման կկանգնեցվի մայիսի 15-իցՀայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման կկանգնեցվի մայիսի 15-ից
Դիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել էԴիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է
Փորձագետ. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկաՓորձագետ. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա
Արման Բարսեղյան. Ամերիաբանկն, ըստ էության, թվային բանկ էԱրման Բարսեղյան. Ամերիաբանկն, ըստ էության, թվային բանկ է
Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին արձանագրվել է սննդամթերքի հաշվին տարեկան 1,2% գնանկումՀայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին արձանագրվել է սննդամթերքի հաշվին տարեկան 1,2% գնանկում
Զախարովան վստահ է. Հայաստանում Զախարովան վստահ է. Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման ծախսերն ավելի բարձր կլինեն, քան արեւմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը
Երեւանում բացահայտվել է հերթական հարկ չվճարող չարագործ կառուցապատողըԵրեւանում բացահայտվել է հերթական հարկ չվճարող չարագործ կառուցապատողը
Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար առաջարկվող պետական տուրքի չափըԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար առաջարկվող պետական տուրքի չափը
ՀՀ կառավարությունը բարեխիղճ հարկատուների խրախուսման նոր մեխանիզմ է առաջարկելՀՀ կառավարությունը բարեխիղճ հարկատուների խրախուսման նոր մեխանիզմ է առաջարկել
Պրոֆեսոր. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետՊրոֆեսոր. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ
4․017․648 դրամ՝ Իմ անտառ Հայաստանին․ Մի դրամի ուժի ապրիլի շահառուն 4090 հիմնադրամն է4․017․648 դրամ՝ Իմ անտառ Հայաստանին․ Մի դրամի ուժի ապրիլի շահառուն 4090 հիմնադրամն է
ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկերԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր
Ինչպե՞ս բիզնես ոլորտում դիրքավորել գործարարի «ես»-ըԻնչպե՞ս բիզնես ոլորտում դիրքավորել գործարարի «ես»-ը
Ucom, Team Telecom և «Ռոստելեկոմ» ընկերությունները նույնպես անջատել են ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումներըUcom, Team Telecom և «Ռոստելեկոմ» ընկերությունները նույնպես անջատել են ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները
Վերջ Վրաստանից Վերջ Վրաստանից "գորշ առևտրին". ՊԵԿ-ը փակում է ոչ միայն մանր ձեռնարկատիրության թթվածինը
ՀՀ կառավարությունը մտադիր է բարձրացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձերըՀՀ կառավարությունը մտադիր է բարձրացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձերը
Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Bank of Georgia-ի կողմից Ամերիաբանկի ձեռք բերմանըՀայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Bank of Georgia-ի կողմից Ամերիաբանկի ձեռք բերմանը
ՊԵԿ-ը խոստանում է 2025 թվականից գործարկել ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատ համակարգՊԵԿ-ը խոստանում է 2025 թվականից գործարկել ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատ համակարգ
ՀՀ կառավարությունն աշխատում է իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ մեկ շուկայից  կախված չլինելու նպատակով. պատգամավորՀՀ կառավարությունն աշխատում է իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ մեկ շուկայից  կախված չլինելու նպատակով. պատգամավոր
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
12.04.2024
RUB4.210.03
USD393.842.38
EUR419.32-0.72
GBP491.120.27
CAD286.450.42
JPY25.700.13
CNY54.420.33
CHF431.131.94