Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Oxford Microfinance Inititive (OMI) խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող համատեղ ծրագիր: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
Ծրագրի նպատակն է մշակել ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կդարձնի պետության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված՝ գյուղատնտեսության ոլորտի միկրովարկավորման հետագա զարգացումը: Ռազմավարության մշակման համար իրականցվող ուսումնասիրությունների հիմք են հանդիսանալու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իր գործունեության ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ կուտակած տվյալները:
Հիշեցնենք, որ Oxford Microfinance Inititive-ը հանդիսանում է Բրիտանական Օքսֆորդի համալսարանականներից համալրված կառույց, որը բազմաթիվ նմանօրինակ ծրագրեր է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում՝ հնարավորություն տալով ուսանողներին գործնականում ծանոթանալ իրական բիզնես գործընթացներին:
ԱրմԻնֆոգործակալությանպատրաստած՝Հայաստանիբանկերիֆինանսականվարկանիշիտվյալներով, ACBA-Credit Agricole Bank-ն անփոփոխառաջատարէ
գյուղատնտեսությանվարկավորմանշուկայում՝ 2015 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացնելով ծավալը մինչև 82.5 մլրդ դրամ ($174.2 մլն): Բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերին բաժին է ընկնում 38%: Ագրոհատվածում բանկային համակարգի ընդհանուր վարկայիններդրումներում ACBA-Credit Agricole Bank–ի բաժինը գերազանցում է 52%-ը: Ընդհանուր առմամբ բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալըհիշյալ ամսաթվի դրությամբ կազմում է 157.5 մլրդ դրամ ($332.4 մլն)՝ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում մասնաբաժնի մինչև 7,3% ավելացմամբ: Տարեկան կտրվածքով գյուղատնտեսական վարկավորման ծավալը Հայաստանի բանկային հատվածում աճել է 22,2%-ով (որից 2015 թ. 9 ամսում՝ 13,2%-ով), իսկ միայն ACBA-Credit Agricole Bank-ը գյուղատնտեսական վարկերի իր պորտֆելն ավելացրել է տարեկան կտրվածքով 30,1%-ով (որից 2015 թ. 9 ամսում՝ 26%-ով):
Հիշեցնենք, որACBA-CREDIT AGRICOLE BANK-ըՀայաստանումգործումէ1995 թվականից: 2006 թվականիցբանկիմեծամասնականբաժնետերնէեվրոպականխոշորագույնCredit Agricole S.A. բանկայինխումբը, 15.56% բաժնեմասով, որինհաջորդումէSJSC «Sacam International»-ը(Credit Agricole S.A. խմբիանդամ)` 12.44%: ԲանկիկապիտալինմասնակցումեննաևԳյուղացիականփոխօգնության10 մարզայինմիություններ: