Արմինֆո. 2016 թվականը տնտեսական առումով բարդ է լինելու: Փետրվարի 4-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը` վկայակոչելով տնտեսական իրադարձությունները համաշխարհային զարգացումների համատեքստում: «Որևէ կանխատեսում անելն անիմաստ է, այդուհանդներձ, յուրաքանչյուրի համար հասկանալի է, որ 2016 թվականը տնտեսության տեսանկյունից բարդ է լինելուե, - ասել է փորձագետը:
Նրա կարծիքով, կառավարության տրամադրած մակրոտնտեսական ցուցանիշները ծիծաղելի են, իսկ հաշվարկների սխեման` անհասկանալի: «Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11,7% աճ, մինչդեռ ապրանքաշրջանառության ծավալների տեսակետից նույն ոլորտի ցուցանիշները 12,2%ով նվազել են: Կամ, վերցնենք, շինարարության ոլորտի ցուցանիշները, որոնք արձանագրել են 0,3% աճ և, դրան զուգընթաց, նվազել են 8,2%-ով` ապրանքաշրջանառության ծավալների տեսակետիցե, - նշել է Ասատրյանը, ընդգծելով, որ կառավարությունը հետընթացը վերածել է առաջըթնացի և զարգացման:
Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ կառավարության առջև ծառացել է չորս հիմնական խնդիր, որոնք խանգարում են երկրի զարգացմանը` տնտեսական առումով: Նրա համոզմամբ, դրանք են աղքատությունը, արտագաղթը, մենաշնորհը և կոռուպցիան: «Նշված խնդիրները նորություն չեն, դրանք եղել են և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը դրանց կանխարգելման համար քայլեր չի ձեռնարկել, չի մշակել մեխանիզմներե, - ամփոփել է Ասատրյանը:
Նշենք, որ ՀԲ 2016 թվականի հունվարյան կանխատեսման համաձայն, Հայաստանում սպասվում է 2,2% տնտեսական աճ: Ընդ որում` 2015 թվականի համեմատ ՀԲ-ը Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի աննշան դանդաղում (2,5%): ԱՄՀ կտրուկ փոխել է 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը` լճացումից 2,5% աճի` 2016 թվականին մինչև 2,2% հետագա դանդաղմամբ: EBRD կտրուկ բարելավել է 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ դինամիկայի վերաբերյալ կանխատեսումը` 1,5% անկումը 2,3% աճով` 2016 թվականին մինչև 2% դանդաղմամբ: ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն, 2016 թվականին տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն մինչև 1,6-2,7%: Հայաստանի 2016 թվականի բյուջեում ամրագրված է ՀՆԱ 2,2% աճ: