Արմինֆո. Հայաստանում ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2015 թ. կազմել է 53%, 2011 թվականի 55.1% -ի փոխարեն, երբ համակարգը նոր էր ներդրվել: Այս մասին են վկայում Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները: 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 59.8%, իսկ գագաթնակետին է հասել 2012 և 2013 թվականներին, համապատասխանաբար կազմելով` 74.8% և 77%:
2015 թ.-ին մուտքագրված ապահովագրավճարները կազմել են 17,7 մլրդ դրամ, 2011-ի համեմատ ավելանալով 19,6%, իսկ տարեկան կտրվածքով կրճատվելով 0,6%:
Ապահովագրական հատուցումները 5 տարիների ընթացքում աճել են 22.2%, կազմելով նախորդ տարվա արդյունքներով` 8.8 մլրդ.դրամ: 2015 թվականին հատուցումները նվազել են 9.3%: Մեկ հատուցման միջին չափը 2015 թ. կազմել է 212,7 հազ. դրամ, 2011 թվականի` 223,4 հազ.դրամի փոխարեն: 2014 թվականին ԱՊՊԱ գծով մեկ հատուցումը միջին հաշվով կազմել է 195,9 հազար դրամ:
Ապահովագրված տրանսպորտային միջոցների թիվ ԱՊՊԱ ներդրման օրից աճել է 17,3%, մինչև 457 878: 2015 -ին արձանագրվել է ապահովագրված տրանսպորտային միջոցների թվի 1.3% անկում:
Բավարարված հայտերի թիվը ԱՊՊԱ գծով 2015 թվականին կազմել է 41.203, 5 տարում աճելով 25 313-ից: 2014 թվականի համեմատ բավարարվել է 9211-ով ավելի քիչ հայտ: Մերժված դիմումները 2015-ին կազմել են` 929-ի, 2011-ի` 349-ի և 2014-ի` 1.094-ի փոխարեն:
Նշենք, որ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտաքիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգը գործում է Հայաստանում 2011 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն հիմնվել է 2010 թվականի հունսի 28-ին Կենտրոնական բանկի որոշմամբ, որը հանդիսանում է ինքնակառավարվող կազմակերպություն, վերահսկում է Բյուրոյի անդամ ապահովագրողների գործունեությունն ԱՊՊԱ ոլորտում պաշտպանում տուժածների շահերը և ապահովում ԱՊՊԱ համակարգի կայունությունը և զարգացումը: Բյուրոյի անդամ են այսօր Հայստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:
(ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 12/31/15 դրությամբ կազմել է 483,75 դրամ/դոլար, 12/31/14-ի , 474,97 դրամ/դոլարի համեմատ):
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |