Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական արժույթի կիրառումը տվյալ փուլում ոչ միայն վաղաժամ է, այլև կարող է հանգեցնել բացասական տնտեսական հետևանքների: Փետրվարի 8-ին Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամրջի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրտնտեսության Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Նրա կարծիքով, այժմ հարկավոր է ակիտվորեն աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ երկրները խորացնեն համագործակցությունը մակրոտնտեսական արժութային ոլորտում, մասնավորապես, հետաքրքրություն դրիսևորեն փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների կիրառմնա ընդլայնման նկատմամբ:
«Բացի իրավաբանական հնարավորությունից, մենք պետք է ստեղծենք տնտեսական խթաններ, որպեսզի ազգային արժույթներով հաշվարկներն ավելի ակտիվորեն վարվեն: Այս կամ այն արժույթով առևտրի արգելք չկա, սակայն պետք է ստեղծվեն պայմաններ, երբ ազգային արժույթներով հաշվարկը տնտեսական բոլոր խաղացողների համար ավելի շահավետ է, քան հաշվարկը դոլարով կամ եվրոյովե, - կարծում է նախարարը:
Նա տեղեկացրիել է, որ ԵԱՏՄ մասնակից երկրների վարչապետների հանձնարարությամբ հանձնաժողովը նախապատրաստել է ԵԱՏՄ երկրների տնտեսության կայունության բարձրացման վերաբերյալ զեկույց, որը ներառում է մակրոտնտեսական արժութային ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ առաջարկություններ:
«Երրորդ երկրների արժույթների նկատմամբ ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների փոխարժեքների փոփոխականության պայմաններում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների կիրառման ընդլայնումը բացառապես պահանջված է այսօր, քանի որ դա կարող է կայունացնել արժութային իրավիճակըե, - նշծել է Տ.Վալովայան:
Նա կարծում է, որ 2014 թվականի վերջից ԵԱՏՄ երկրների ազգային արժույթների արժեզրկումը միանգամայն տնտեսապես հիմնավորված էր, մասնավորապես, իր դերը խաղաց նավթային գործոնը և հիմնական գործընկերների տնտեսությունների դանդաղումը:
Հիեցնենք, որ մինչև 2025 թիվը ԵԱՏՄ միասնական արժույթի անցմամբ Եվրասիական կենտրոնական բանկի ստեղծման վերաբերյմալ փաստաթղթերը ստորագրվել էին 2014 թվականին Ղազախստանում:
Նշենք, որ 2014-2015 թվականներին արժեզրկում է եղել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նախազգուշական կարգով առաջին արժեզրկումը եղել է հենց Ղազախստանում` 2014 թվականի փետրվարին, երբ Ազգային բանկը հրաժարվեց պահպանել թենգեի փոխարժեքը, ինչի արդյունքում դոլարն արժեվորվեց ավելի քան 15%-ով: Այդ արժեզրկումը մի շարք այլ գործոնների հետ համատեղ հանգեցրեց Ղրղըզստանի ազգային արժույթի արժեզրկման, որը 2014 թվականին 14%-ով արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Արժեզրկման հաջորդ, ավելի հզոր ալիքը պայմանավորված էր 2014 թվի դեկտեմբերին Ռուսաստանի արժութաֆինանսական ճգնաժամով: Այն ժամանակ ռուսական ռուբլին արժեզրկվեց 50%-ով, սակայն հետո փոքր-ինչ արժեվորվեց, ինչի արդյունքում ՌԴ արժույթի արժեզրկունմը 2014 թվականին կազմեց 39%: Ռուբլու դեկտեմբերյան անկման և ԵԱՏՄ-ին մոտալուտ անդամակցության նախաշեմին Հայաստանի ֆինանսական իշխանությունները որոշեցին շտկել փոխարժեքը, 2014 թվականի նոյեմբերի 26-ին կայացնելով դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը 4%-ով նվազեցնելու որոշում: Սակայն Ռուսաստանի հետագա իրադարձությունները դրդեցին Հայաստանի ազգային արժույթի հետագա արժեզրկման: Արդյունքում` մեկ տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց ավելի քան 14%-ով: Ռուսաստանի տնտեսությանն ամուր շաղկապված Բելառուսի տնտեսությունը նույնպես ռուսական ռուբլու դեկտեմբերյան արժեզրկմանը պատասխանեց միանգամից 40% արժեզրկմամբ` 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի հունվար: 2015 թվականի II եռամսյակում ազգային արժույթների ժամանակավոր կայունացումն ավարտվեց օգոստոսին, երբ դոլարի նկատմամբ արժեզրկված ռուսայան ռուբլուց հետո սրընթաց արժեզրկվեցին բելառուսական ռուբլին, թենգեն, հայկական դրամը և ղրղըզական սոմը: