Արմինֆո. ՀՀ կառավարությունը փետրվարի 11-ին կայացած նիստում հետաձգել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի քննարկումը և հաստատումը: էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշելէ, ործրագրի մանրամասների լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն կա:
Ավելի վաղ հայրենական ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ստորագրությամբ՝ ԱրմԻնֆո գործակալություն ստացված պաշտոնական պատասխանում նշվել էր, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի և ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումների ծրագրի համաձայն՝ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թվականին: ՙՄենք մշակել ենք նոր էներգաբլոկի կառուցման գործողությունների ծրագիրը, որը ներկայացված է կառավարության քննարկմանը՚,- ասված է պատասխանում: Աղբյուրի համաձայն, ատոմային էներգետիկան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախությունը անհրաժեշտ մակարդակի ապահովման գործում: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը: ՙԱյս փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը այս նախագծում հանդես է գալիս որպես ներդրող, իսկ ներդրումների չափը հավասար է «միջուկային կղզուե համար մատակարարվող սարքավորումների գնին: Մշակվել է «ՀՀ էներգետիկայի զարգացման երկարատև (մինչև 2036 թվականը) հեռանկարներըե փաստաթուղթը, որը հաստատվել է կառավարության կողմից 2015 թվականի դեկտեմբերի 10-ին: Այս փաստաթղթի համաձայն, երկրի էներգահամակարգի հուսալիության և կայունության ապահողման համար անհրաժեշտ է մինչև 2027 թվականը շահագործման հանձնել մինչև 600 ՄՎտ հզորություն ունեցող նոր ատոմային էներգաբլոկ: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որի հաստատումից հետո կակտիվացվեն բանակցությունները հավանական ներդրողների հետ՚,- ասված է փաստաթղթում:Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում ակտիվորեն քննարկվել է 1160 ՄՎտ հզորությամբ և $5 մլրդ արժողությամբ բլոկի կառուցման տարբերակը: