Հինգշաբթի, 11 Փետրվարի 2016 21:11
Ալինա Հովհաննիսյան

Անելիք Բանկը մտադիր է առնվազն պահպանել իր դիրքերը հայաստանյան շուկայում

Անելիք Բանկը մտադիր է առնվազն պահպանել իր դիրքերը հայաստանյան շուկայում

Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակն, ընդհանրապես, չէր կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ ֆինանսական շուկայի վրա: Արդյունքում, 2015 թվականին տնտեսական ակտիվությունը երկրում 3.9%-ից դանդաղեց մինչև 3.1%, տրանսֆերտների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, արտաքին առևտրի շրջանառության տրենդը դարձավ բացասական, հատկապես ներմուծման առումով: Բանկային հատվածում եռամսյակային կտրվածքով սկսեց կրճատվել վարկավորումը, նկատվում էր ակտիվների որակի ավելի արագ վատթարացում, իսկ արդյունքում, բանկային հատվածի շահույթը տոքսիկ վարկերի դուրսգրումներից հետո սկսեց աստիճանաբար մարել: Բանկերն ստիպված էին նշված խնդիրները լուծել ռեգուլյատորի կողմից ներկայացված նորմատիվային պահանջի կատարմանը զուգահեռ, որի համաձայն, 2017 թվականից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Դա չէր կարող չկրճատել նաև դերակատարների թիվը շուկայում, ինչն էլ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին, երբ ՊրոԿրեդիտ Բանկը միավորվեց ԻՆԵԿՈԲԱՆԿԻ, իսկ ղազախական ԲՏԱ բանկի դուստրը՝ Հայէկոնոմբանկի հետ: Միաձուլումների և միավորումների գործընթացը կշարունակվի մինչև 2017 թվականը, որից հետո, ինչպես գտնում են փորձագետները, կմնան 10-12 բանկեր: Շուկայի հեռանկարների և հնարավոր զարգացումների շուրջ իր տեսլականն է ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ զրույցում ներկայացնում Անելիք Բանկի ֆինանսական տնօեն Ռուբեն Մելիքյանը:

2015 թվականի 4-րդ եռամսյակում Անելիք Բանկը կարողացավ մոտ 4 մլրդ.դրամով համալրել ընդհանուր կապիտալը (մինչև 17.2 մլրդ.դրամ), հիմնականում՝ կանոնադրական կապիտալի մեծացման, իսկ մասնակիորեն՝ ստացված շահույթի հաշվին: Բայց մինչև գալիք 30 մլրդ.դրամը դեռ անհրաժեշտ է ևս 12 մլրդ.դրամ, եթե, իհարկե, հետագայում նույնպես հաջողվի ապահովել շահույթ: Իսկ այդ խնդրի լուծմանը մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ: Կապիտալին ուղղվող որքա՞ն համալրումներ կամ ուղղակի ներդրումներ են ակնկալվում 2016 թվականին: Դիտարկվո՞ւմ է արդյոք կապիտալի համալրումը մեկ այլ բանկ գնելու ճանապարհով:

Անելիք Բանկի միանձնյա սեփականտերըլիբանանյան CreditBank S.A.L.-ը մտադիր է առնվազն պահպանել իր դիրքերը հայաստանյան շուկայում: 2015 թվականի վերջին տեղի ունեցած կապիտալի 1.88 մլրդ.դրամով համալրումն (2014-ի 1 մլրդ.դրամից հետո) արդեն վկայում է բանկի հետագա զարգացման պատասխանատվության նկատմամբ մեր բաժնետիրոջ լուրջ մտադրությունների մասին, ինչն էլ խոսում է նաև ԿԲ նորմատիվի կատարման նկատմամբ նրա վստահության մասին: Առայժմ ավելի հստակ տեղեկություններ տալ չեմ կարող, թե ինչ աղբյուրների հաշվին կհամալրենք կապիտալը, չբացառելով հնարավոր տարբերակներից ոչ մեկը, այդ թվում նաև մեկ այլ բանկի գնումը կամ միավորվելը:

Ձեր կարծիքով, ի՞նչ տեսք կունենա բանկային հատվածը 2017 թվականին, ի՞նչ հեռանկաներ է դա խոսռտանում երկրի տնտեսությանը, և արդյո՞ք տեղի չի ունենա շուկայի մոնոպոլիզացիա:

Բանկերի թիվը միանշանակ կկրճատվի: Հստակ կանխատեսումներ անելը շատ դժվար է, բայց, իմ կարծիքով, շուկան կարող են լքել ևս 5 բանկեր, խոշոր խաղացողների հետ միավորումների ու միաձուլումների միջոցով: Բանկերի խոշորացումը և կապիտալի մեծացումը կապահովի ֆինանսական համակարգի կայունությունը և իրացվելիությունը, կբարձրացնի ներքին և արտաքին տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունը: Բանկային համակարգը միայն կշահի այդ կապիտալիզացիայից:

Շուկայի մասնակիցների այսպիսի կրճատումը չի մոնոպոլիզացնի Հայաստանի բանկային շուկան: Այդ համատեքստում տեղին է նշել Վրաստանի օրինակը, որտեղ շուկայի առյուծի բաժինը պատկանում է 3 խոշոր բանկերին, բայց ոչ մի մոնոպոլիզացիա չկա: Հետևաբար, այս փուլում, կարծում եմ, բանկերի էական կապիտալիզացիայի մասին որոշումը ճիշտ էր, իսկ թե որքանով այն բարենպաստ կլինի հանրապետության ֆինանսական համակարգի զարգացման համար, շուտով կհամոզվենք:

Կապիտալիզացիայից հետո վարկային շուկայի ո՞ր հատվածն առաջնահերթ կդառնա Անելիք Բանկի համար: Վերջին 2 տարիներին էապես ավելացել է մանրածախ վարկավորման մասնաբաժինը ձեր վարկային պորտֆելում: Մշակվո՞ւմ են արդյոք վարկային նոր պրոդուկտներ 2016 թվականին գործարկելու համար, որքանո՞վ դրանց առկայությունը կմեծացնի բանկի վարկային պորտֆելը:

Մենք փորձում ենք մնալ ունիվերսալ բանկ, չկենտրոնանալով որևէ կոնկրետ հատվածում: Կշարուկենք հետագայում նույնպես բանկը զարգացնել հնարավոր բոլոր ուղղություններով: Իսկ վարկային պորտֆելի մեծացումը 2016 թվականին մտադիր ենք կատարել նոր մանրածախ պրոդուկտների ներդրման միջոցով, հաճախորդի համար ավելի ճկուն և հարմարավետ պայմաններով, ինչին զուգահեռ նախատեսվում է նաև բիզնես-հատվածի վարկավորման ակտիվացում, շեշտադրելով հատկապես ՓՄՁ ոլորտը:

Տնտեսության ո՞ր ոլորտներն եք նախընտրում ՓՄՁ վարկավորման համատեքստում:

Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացումից բացի, փորձում ենք այդ քաղաքականությունն իրականացնել նաև ըստ տնտեսության ոլորտների: Բանկի կողմից իրականացված դիտարկումների հիման վրա, ամենայն հավանականությամբ, դա կլինի՝առևտրի ոլորտը, սպասարկման ոլորտը, արդյունաբերական ոլորտը, գյուղատնտեսական ոլորտը և շինարարության ոլորտը: Եվ այստեղ մենք պետք է արագ արձագանքենք բյուջետային ցուցանիշների ցանկացած փոփոխություններին: Ամեն դեպքում, մենք շարունակելու ենք դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելն ըստ տնտեսության ոլորտների:

Քանի որ խոսք գնաց վարկավորման մասին, ապա կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է Անելիք Բանկը պատրաստվում նվազեցնել տոքսիկ վարկերի մասնաբաժինը վարկային պորտֆելում:

Այդ առումով անհանգստանալու առիթներ չեմ տեսնում: Բանկի հանդեպ պարտքերն անսպասելի չէին՝ելնելով երկրում տիրող տնտեսական վիճակից: Հետևաբար, ժամկետանց վարկերի մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում կարելի է համարել լիովին  վերահսկելի, ընդ որում, այն ավելի ցածր է, քան բանկային համակարգում: Ի վերջո, բացի այդ մենք կարողացանք բարձրացնել մանրածախ վարկավորման ծավալը և տարեկան կտրվածքով արձանագրել վարկային պորտֆելի 5.33% աճ, մինչև 61.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է բանկային փոխառությունների ծավալը, որոնք տարեվերջին կազմեցին 53 մլրդ դրամ: Սա խոսում է բանկի ներսում տեղաբաշխումների հետ կապված պրոբլեմների բացակայության մասին: Նշեմ, որ բանկային համակարգի վարկային պորտֆելն աճել է ընդամենը 0.69%:

Ինչպե՞ս իրենց կպահեն տոկոսադրույքները 2016 թվականին:

Ընթացիկ տարվա տոկոսադրույքների վերաբերյալ հստակ կանխատեսումներ տվյալ պահին շատ դժվար է անել, բայց կարծում եմ, որ ավելի շուտ կլինի իջեցման միտում, ինչը դրականորեն կանդրադառնա տնտեսական ակտիվության վրա հանրապետությունում:

Ինչպե՞ս եք գնահատում Բանկի 2015 թվականի արդյունքները, ելնելով բանկային շուկայում տիրող ընդհանուր իրավիճակից և ստեղծված ճգնաժամային իրողությունից: Տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման գծով բանկերի աջակցմանն ուղղված ինչպիսի՞ քայլեր կարող էր ձեռնարկել կառավարությունը, կամ ռեգուլյատորը:

2015 թվականը շատ դժվարին ու լարված էր արտասահմանյան ֆինանսական շուկաների համար, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի տնտեսության վրա: Բայց  Կենտրոնական բանկի գրագետ քաղաքականության շնորհիվ բոլոր ռիսկերն ու բացասական արտաքին ազդեցությունները հաջողվեց հասցնել նվազագույնի: Եվ այսօր,  այլ երկրների ֆինանսական շուկաների համեմատ, մեր շուկան կարող եմ գնահատել որպես ավելի կայուն և վերահսկելի:

Ճգնաժամի պայմաններում Անելիք Բանկին հաջողվեց կրկնապատկել իր զուտ շահույթը՝ տարեկան կտրվածքով մինչև 734 մլն.դրամ (աճը շուկայում`ընդամենը 12.4%), ակտիվներն ավելացնել՝ 5,55% (աճը շուկայում՝ 4.67%): Իսկ այս ամենը ռիսկերի ժամանակին բացահայտման և արդյունավետ կարգավորման թիմային համակարգված աշխատանքի արդյունքն է:

Ի՞նչ կասեք մասնաճյուղերի ցանցի մասին: Մտադի՞ր է արդյոք Անելիք բանկն ընդլայնել այն, թե՞, այնուամենայնիվ, հնարավորությունները կուղղվեն հեռահար ծառայությունների գործարկմանը:

2016 թվականին Բանկը բացեց «Էրեբունի» նոր մասնաճյուղը, մասնաճյուղերի թիվը հասցնելով 15-ի: Միևնույն ժամանակ, նախատեսվում է փոխել որոշ մասնաճյուղերի տեղակայման վայրերը, սպասարկման պայմանները բարելավելու և ավելի շատ հաճախորդներ ներգրավելու նպատակով:

Հաշվի առնելով բանկի զարգացման նոր ուղղությունները, մասնավորապես՝ նոր վարկային պրոդուկտների նեդրումը, ի՞նչ շահույթ է Բանկն ակնկալում 2016 թվականին:

Չնայած բացասական միտումներին, որոնք կապված են ռուսական արժույթի անկման և նավթամթերքի համաշխարհային գների տատանումների հետ, մենք լավատեսորեն ենք տրամադրված: 2016 թվականին Անելիք Բանկը մտադիր է էապես մեծացնել շահույթը: Բանկանաբար, դա կապահովվի ակտիվների մեծացման միջոցով: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք նաև ընդլայնել համագործակցության ոլորտները միջազգային ֆինանսական կառույցների հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72