Արմինֆո. Օրենսդրանախագծային գործունեության հանձնաժողովի հավանությանն է արժանացել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի Համաձայնագրի վավերացման նախագիծը: Փաստաթուղթը երեքշաբթի օրը տեղադրվել է ՌԴ կառավարության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագիրն ամրագրում է դեպի շուկաներ մասնակիցների փոխադարձ պարտավորությունների դյուրացումը: Արձանագրությամբ ճշգրտվում է Ռուսաստանի և Վիետնամի միջև ծառայությունների առևտրի, ընկերությունների հիմնման և գործունեության, ինչպես նաև ֆիզիկական անձանց տեղափոխության գծով պարտավորությունները: Մեկ այլ արձանագրությամբ կարգավորվում է Ռուսաստանի և Վիետնամի միջև փոխհարաբերություները`Առևտրի համաշխարհային կազմակերպությունում նրանց պարգտավորությունների շրջանակներում: «Համաձայնագրի իրականացումը կնպաստի մասկիցների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությանը և առևտրա-տնտեսական կապերի ամրապնդմանը, պայմաններ կստեղծի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին Եվրասիական տնտեսական միության միացման համարե,-նշված է փաստաթղթում: Ըստ «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասինե օրենքի, Համաձայնագիրն ու դրան կից Արձանագրությունները ենթակա են վավերացման, քանի որ պարունակում են ռուսաստանյան օրենսդրությամբ նախատեսվածից տարբերվող կանոններ: Համաձայնագիրն 2015 թվականի մայիսի 29-ին ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները, Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում: Օրինագիծը կքննարկվի կառավարության նիստում: