Արմինֆո. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետազոտությունների արդյունքում Հայաստանի 10 խոշորագույն ընկերություններում հացի գներն 2015 թվականին նվազել են 9-10%: Այս մասին փետրվարի 18-ին կառավարության նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը:
Նա հիշեցրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր ուսումնասիրել իրավիճակը շուկայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում ալյուրի գինը Հայաստանում իջել էր 30%: Շաբոյանը նշել է, որ ալյուրը հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով էլ տեղի է ունեցել գների անկումը: Սակայն, հանրապետությունում հացի գինը նվազել է ընդամենը 9-10%:
Շաբոյանը նշել է, որ հացի գնի մեջ գերակայում է ալյուրը, որի մասնաբաժինը կազմում է ապրանքի արժեքի 52.3%-ը: Բացի այդ, ինքնարժեքի վրա ազդում է նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագների աճը: Մասնավորապես, էլեկտրաէներգակիայի սակագների աճի արդյունքում 1 կգ հացի գինն աճել է 25.4%, իսկ գազի գնի փոփոխության արդյունում` 7.9%: Փաստորեն, Շաբոյանը նշել է, որ մասնավորապես էլեկտրաէներգիայի և գազի սակագները հանգեցրին հացի գների անհամաչափ նվազմանը: ՏՄՊՊՀ ղեկավար նաև նշել է, որ հացի արտադրությունումօգտագործվումէբարձրորակ ալյուր, որի գինը, ի տարբերություն ալյուրիմյուստեսակների, աննշանէնվազել:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականիհունվարինՀայաստանիսպառողական շուկայում արձանագրվել է2,2% գնաճ, ինչըպայմանավորված է պարենային ապրանքների թանկացմամբ, ներառյալ ոգելից խմիչքըև ծխախոտը`4,5%, իսկառանցոգելից խմիչքիև ծխախոտի`5%: Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գներն իջելեն0,6%, իսկ ծառայությունների սակագներն աճելեն 0,4%: Հանրապետությունումուսումնասիրվողբոլոր քաղաքներումսպառողական գներըհունվարինաճել են2.0-2.9%, իսկ միայն Երևանում` 2%: