Արմինֆո. Հայաստանը չի գտնվում Եվրոպական միության սատնդարտներին համապատասխանեցման ճանապարհի նույնիսկ կեսին, իսկ ՀՆԱ-ի կառուցվածքում ՓՄՁ ոլորտի զբաղվածության առումով երկիրը չի ձգում նույնիսկ միջին ցուցանիշներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետր Սվիտալսկին:
«Անկասկած, Հայաստանի համար մեծ ձեռքբերում է նրա նոր ռազմավարությունը, բայց դրա իրականացման գործընթացը պետք է լինի արագացված: Հայաստանը պետք է ավելի արագ շարժվի, և արդեն հասել է մյուսներին ընդօրինակելու ժամանակը, որոնք վաղուց ձին փոխարինել են ավտոմեքենայով»,-ընդգծել է դեսպանը:
Նա նշել է, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը ցածր են, մասնավորապես, եվրոպական երկրների հետ համագործակցության համատեքստում: Նրա կարծիքով, տնտեսության իրական հատվածը ՓՄՁ-ների խթանման կարիքն ունի, ինչը, դեսպանի համոզմամբ, պետք է լինի տնտեսական աճի ռազմավարության գլխավոր ուղղությունը: «Եթե Հայաստանը գնահատենք ներուժի առումով, ապա ես անպաման կնշեմ, որ հայերը շատ խելացի և ձեռներց մարդիկ են, կրեատիվ մտածելակերպով, և ինչպես ցույց է տալիս փորձը, Եվրոպայում Հայաստանի նման երկրներն առաջ են ընթացել բիզնեսին գործոնեության մեծ տարածություն և ֆինանսական ռեսուրսների նկատմամբ մատչելիություն տրամադրելու շնորհիվ: Եթե հայ գործարարին տրամադրվեն այդ պայմաները, նա կարող է ապահովել էական թռիչք, ինչից Հայաստանի տնտեսությունը միայն կշահի»,-հավելել է դեսպանը:
Նա նաև նշել է, որ ճգնաժամային երևույթների լույսի ներքով ԵՄ շուկան հանրապետության համար շատ գրավիչ է: Նա շեշտել է դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման պաշտոնական թվերը, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին աճել են մոտ 50%, մինչդեռ դեպի եվրոպական երկրներ ներմուծման ծավալները, հակառակը, կրճատվել են 34%:
Պ.Սվիտալսկին նշել է, որ Հայաստանը պետք է ավելի արդյունավետ օգտագործի բոլոր հնարավորոթյունները, որոնք նրա առջև բացվում են պրեֆերենցիաների GSP+ համակարգի շրջանակներում, սակայն, նրա համոզմամբ, դրա համար ՀՀ կառավարությունը պետք է գեր-արդյունավետորեն զարգացնի մասնավոր հատվածն ու առևտուրը:
Նշենք, որ Հայաստանը Generalized System of Preferences (GSP) համակարգին է անցել 2009 թվականի հունվարի 1-ից: Սկզբում ծրագիրը ներառում էր 16 երկրներ, այդ թվում նաև Հայստանը, Վրաստանը և Ադրբեջանը, և նախատեսված էր 3 տարով: 2014 թվականի հունվարի 1-ից տեղի ունեցավ անցումը Հայաստանի համար ավելի ճկուն`GSP+ համակարգին, 9 երկրների հետ միասին: Անցյալ տարի արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 273 մլն.դոլար, որից 90 մլն.դոլարը - GSP+ համակարգով: