Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա մի կողմից աշխատանքային է, սակայն, մյուս կողմից, բնական է, որ նման այցերը, որպես կանոն, հանգեցնում են ինչ-որ արդյունքների: Մարտի
10-ին կառավարության նիստից հետո այդպիսի բազմանշանակ հայտարարությամբ հանդես է եկել փոխարտգործնախարիար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այսօրվա այցը Մոսկվա:
Քոչարյանի ասելով, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, Մոսկվայում քննարկումների օրակարգում կլինի Հայաստանի համար ռուսական բնական գազի գնի ներկայիս 1000 խմ դիմաց 165 դոլարի մակարդակում պահպանման հարցը: Ինչ վերաբերում է գազի գնի նվազեցման խնդրանքով Հայաստանի կառավարության խնդրանքին ՌԴ իշխանություններին, ապա, ինչպես նշել է փոխարտգործնախարարը, դա առանձին բանակցությունների առարկա է: «Խոսքը վերաբերում է կարճաժամկետ որոշմանը, որը թույլ է տալիս պահպաներ գործող գինը և հնարավորություն է ընձեռում բանակցություններ վարել մատակարարումների առավել արտոնյալ պայմաններ ստանալու շուրջե, - հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՚ արձանագրության կնքման առաջարկությունը: Ինչպես հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հովսեփ Իսայանը, վերը նշված փաստաթղթում Հայաստանի համար գազի գինն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մրատի 31-ը ներառյալ սահմանվում է նախորդ տարվա մակարդակում` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՚ արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմե ԲԲԸ կողմից «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: