Արմինֆո. ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ Գյումրի քաղաքի ենթակառուցվածքների արդիականացման նպատակով միջոցներ ներգրավելու շուրջ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով, ներգրավվելիք գումարը մատավորապես կկազմի 23,5 մլն եվրո, որի 33%-ը դրամաշնորհներ են, մնացածը՝ վարկեր: Նախարարը հայտնել է, որ վարկային միջոցները կներգրավվեն Libor+ փոփոխվող մարժա տոկոսադրույքով, ինչը կկազմի մոտ 0.13%: Նա նշել է, որ մոտավորապես մինչև ապրիլի 15-ը պարզ կդառնա այդ միջոցների հետ կապված իրավիճակը, իսկ բանակցային գործընթացն իրավական ապահովում կստանա 2016 թ. նոյեմբերի սկզբին:
Լոքյանն ընդգծել է նաև, որ քաղաքի ենթակառուցվածքային խնդիրների լուծումից բացի, կառավարութունը նաև Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելու խնդիր է դնում: 2011-2014 թթ. քաղաքում նախագծերի իրականացման նպատակով պետական բյուջեից 2.350 մլրդ դրամ է ուղղվել, իսկ 2015 թվականին՝ 550 մլն դրամ: Բացի այդ, քաղաքի բյուջեով անցած տարի լրացուցիչ 440 մլն դրամ է ուղղվել:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |