Արմինֆո. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծին, որը «Յուքոմե ՍՊԸ բաժնետեր Արամ Խաչատրյանին թույլ է տվել գրավ դնել ընկերության բաժնետոմսերի` իրեն պատկանող 41%-ից 5,5%-ը, որ գտնվում է «Արարատ բանկումե:
Ինչպես ասվում է ՀԾԿՀ որոշման նախագծում, ներգրավված վարկային ռեսուրսները նախատեսվում է ուղղորդել ընկերության վարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Հիշեցնենք, որ հայկական «Յուքոմե ընկերությունը (Ucom -Universal Communications) հիմնադրվել է 2007 թվականին: 2009 թվականից ընկերությունն սկսել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը, որը հնարավորություն է ընձեռում երկրի բնակչությանը տրամադրել միանգամից երեք ծառայություն` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: 2015 թվականի հունիսին ընկերությունն ուներ ավելի քան 100 հազար բաժանորդ: 2015 թվականի օգոստոսի 20-ին ՀԾԿՀ գրանցած գործարքի արդյունքում «Յուքոմիե օգտին օտարվեցին «Օրանժ Արմենիայիե բաժնետոմսերի 100%-ը, որը պատկանում է France Telecom-ին: Նշենք, որ «Յուքոմե ընկերությունն առաջիկայում Հայաստանի ողջ տարածքում կծավալի 4G/LTE նոր սերնդի ցանց Ericsson-ի սարքավորման հիման վրա: Ericsson ընկերությունն իր հերթին Ericsson Radio System ընտանիքի ժամակակից սարքավորում կմատակարարի «Յուքոմինե, ինչպես նաև Ericsson Expert Analytics համակարգ, որը բարձրացնում է բաժանորդների սպասարկման որակը: «Հայաստանը թվային փոխակերպություն է ապրում, երկրում մատչելի են նորարարական հեռահաղորդակցության ծառայություններ և լուծումներ, ինչպես նաև դիտվում է խելացի սարքավորումների բարձր պահանջարկ, ինչը բավարարել կարող են այնպիսի ցանցերը, որոնք ի զորու են ապահովել արտադրողունակության ամենաբարձր մակարդակե, - վերջերս հայտարարել է Ուկրաինայում և Եվրասիայում Ericsson ընկերության հաճախորդների հետ աշխատանքի ստորաբաժանման ղեկավար Վոյցեխ Բայդան:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |