Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է, որ շերունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ երկրի տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: «Յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն և որ ամենակարևորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանըե,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին USAID-ն, հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում, Հայաստանում անցկացրեց բիզնեսի կողմից հարկային միջավայրի ընկալման վերաբերյալ հետազոտություն, Երևանի և Հայաստանի մարզերի 1148 տնային տնմտեսություններում: Անցկացված հետազոտությունների արդյունքների հիման վրա փորձագետներն առաջարկեցին մշակել նոր Հարկային օրենսգիրք: Միասնական փաստաթղթի մշակումը հարկային ոլորտում կստեղծի կայուն և կանխատեսելի միջավայր: Մշակվում է նաև հարկերից խուսափելու դեմ պայքարի ազգային ծրագիրը: Ինչպես նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, Հարկային օրենսգիրքը նախատեսում է հարկային կայուն համակարգերի և նոր դրույթների ներդրում, որոնք ուղղված կլինեն բյուջետային կայուն և միջնաժամկետ մուտքերի ապահովմանը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |