Արմինֆո. Կիբերանվտանգության հարցերն առաջնային են Հայաստանի համար, քանի որ երկրի ազգային անվտանգության բաղադրիչ մասն են: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տեղեկատվական անվտանգության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանը` կիբերհանցագործությունների դեմ պայքարին նվիրված միջազգային սեմինարի ժամանակ:
Նա, մասնավորապես, նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում այն հանցագործություններին, որոնք իրականացնում են որոշ պետությունների հատուկ ծառայությունները և հաքերական խմբերը: «Կիբերանվտանգության խնդիրների դեմ պայքարի հարցերը գնալով ավելի արդիական են դառնում, հատկապես, եթե հաշվի առնենք պետական կառույցների կայքերը կոտրելու փորձերի ծավալը, տեղեկավություն ստանալու փորձերը և նման այլ հանցագործություններե, - հայտարարել է նա, հավելելով, որ ԱԱԾ իրականացնում է տարբեր միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են տարբեր տվյալների պահպանմանն ու ենթակառուցվածքների գործունեության պաշտպանությանը: Գաբրիելյանը նաև հավելել է, որ 2015 թվականի տվյալներով, կանխարգելվել է շուրջ 1 մլն հաքերային գրոհ, որոնց հիմնական մասը պետական կայքերը կոտրելու և տարբեր տեղեկատվական պորտալներում վարակներ ներդրելու փորձեր էին:
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական անվտանգության խնդիրների վրաբերյալ հայ հասարակության պատշաճ իրազեկման մեխանիզմներ: Այդ համատեքստում նա նշել է, որ երկրի քաղաքացիների ավելի քան 50%-ին չի մտահոգում անձնական տվյալների պահպանման հարցը: Ընդ որում, Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի պետական կառույցները նույնպես լրջորեն չեն վրաբերվում կիբերանվտանգության հարցերին` որպես հիմնական սպառնալիք դիտարկելով միայն Ադրբեջանն ու Թուրքիան:
«Ծագել են որոշ խնդիրներ, քանի որ այժմ, երբ միջազգային տեղեկատվական քրեական տարրերը ներթափանցել են երկիր, մեզ համար դժվար է պայքարել դրանց դեմե, - հայտարարել է նա, նշելով «ՎՏԲ Արմենիաե բանկի օրինակը, որի հաճախորդները վնաս էին կրել խարդախ գործառնություններից: Այդ համատեքստում նա հավելել է, որ ինքը տեղյակ է 3-4 բանկերում նման խնդիրների մասին, սակայն, ի տարբերություն մյուսների, ՎՏԲ-ն ավելի ազնիվ է գտնվել և հաղորդել է խնդրի մասին : «Իրականում դա լուրջ խնդիր է, և հանրության իրազեկումը չափազանց արդիական հարց էե, - ընդգծել է փորձագետը: