Չորեքշաբթի, 30 Մարտի 2016 16:58

«Քաղաքացիական պայմանագիրը՚ որոշում է կայացրել իր օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը

Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիրը՚ որոշում է կայացրել իր օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը:

Կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙՀՀ արտաքին պարտքի անընդհատ աճը և ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների և թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում։ Այդ իսկ պատճառով, «Քաղաքացիական պայմանագիրե կուսակցությունը որոշում է կայացրել իր քաղաքական օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը: Սույն հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է՝ վերլուծել ՀՀ արտաքին պարտքի գոյացման իրավական հիմքերը, վերլուծել վարկային միջոցների ներդրման արդյունավետությունը, մշակել իրավիճակի շտկմանն ուղղված հնարավոր քայլերի ծրագիր, որը մի կողմից միտված կլինի հղկելու և հստակեցնելու ներկա իրավիճակը, մյուս կողմից՝ կանխարգելելու ապագայում ՀՀ արտաքին պարտքի հետ կապված հնարավոր չարաշահումները: ՔՊ ներկայացուցիչները, ըստ պատեհության, հարցը կքննարկեն դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով կառուցողական մոտեցում վերջիններիս կողմից՚:

«Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունը կոչ է անում բոլոր մասնագետներին, շահագրգիռ կողմերին համագործակցության կազմակերպման նպատակով կապ հաստատել Կուսակցության քաղաքական պլատֆորմի տնտեսական ենթախմբի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում վեր հանվեն բոլոր կողմերի համար խնդրի լուծման ընդունելի տարբերակներ։

Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հատեց 5 մլրդ.դոլարի սահմանագիծը, ավելի խորացնելով բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 1.5 հազ.դոլարից հասավ մինչև 1.7 հազ.դոլարի, ընդ որում`արտաքին պարտքի շարունակվող աճի և բարձր միգրացիայի պայմաններում: Ի դեպ, միայն արտաքին պարտքի գծով, որը հասավ 4.3 մլրդ. դոլարի, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 1.3 հազ.դոլարից հասավ մինչև 1.4 հազ.դոլարի (2009-ի 550 դոլարի համեմատ): Իսկ, հաշվի առնելով միգրացիայի իրական մասշտաբները, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը շատ ավելի բարձր է: Արտաքին պարտքի մարման աստիճանը, ոսկու-արտարժույթի պահուստներով, 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 41.1%, 39.3%-ով գերազանցելով 2014-ի ցուցանիշը, բայց 57.7% զիջելով 2013-ի ցուցանիշը: Դա նրա արդյունքն էր, որ 2013 թվականին, երբ ոսկու-արտարժույթի պահուստներն ավելացան 25.1% (մինչև 2.3 մլրդ.դոլար), արտաքին պարտքի աճի տեմպերն ավելի համեստ էին (5%, մինչև 3.9 մլրդ.դոլար), որից հետո, 2014 թվականին, երբ ոսկու-արտարժույթի պահուստները նվազեցին 34.7% (մինչև 1.5 մլրդ.դոլար), արտաքին պարտքն աճեց 13.7% (մինչև 3.8 մլրդ.դոլար), իսկ 2015-ին`թե պահուստները, և թե արտաքին պարտքը ցուցադրեցին աճող դինամիկա: Այսպես, 2015 թվականին ոսկու-արտարժույթի պահուստներն աճեցին 19%, մինչև 1.8 մլրդ.դոլար, գերազանցելով արտաքին պարտքի տեմպերին (16%, մինչև 4.3 մլրդ.դոլար): Փորձագետների կանխատեսումներով, 2017 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կանցնի 5 մլրդ. դոլարից, որից հետո միայն կսկսի նվազել: Հայաստանի ներքին պարտքի 18.2% աճն ընթանում էր արտաքին պարտքի`16% աճին զուգահեռ, որոնք երկրի ընդհանուր պետական պարտքն ավելացրին 16.3%: Ընդ որում, արտաքին պարտքի գծով կառավարության պարտավորոթյուններն հաշվետու տարում ավելացան 16.7%, իսկ Կենտրոնական բանկի պարտավորոթյունները` 10.2%: Ներքի պարտքի կառուցվածքում զգալիորեն աճեցին հայկական եվրոբոնդերի գծով պարտավորությունները – 2.4 անգամ: 2014 հունվար-դեկտեմբերին արտաքին պարտքն աճեց 13.7%, իսկ ներքին պարտքը` 11.4%, և ընդհանուր պարտքն աճեց 13.3%: ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալներով, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 2.453 տրլն.դրամ կամ 5.071 մլրդ.դոլար, որտեղ արտաքին պարտքը կազմել է 85% կամ 2.085 տրլն.դրամ (4.310 մլրդ.դոլար), իսկ ներքին պարտքը` 368.4 մլրդ.դրամ (761.5 մլն.դոլար):

Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության պարտավորությունները կազմել են 3.833 մլրդ.դոլար, իսկ ԿԲ պարտավորությունները` 476.3 մլն.դոլար: Հաշվետու տարում կառավարության և ԿԲ մասնաբաժիններն արտաքի նպարտքի կառուցվածքում գրեթե չեն փոխվել, համապատասխանաբար կազմելով` 88.9% և 11.1% (մեկ տարի առաջ` 88.4% և 11.6%): Ներքին պետպարտքի կառուցվածքում պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը 2015-ին նվազել են 92.8%, մինչև 86.9% (2013-ին` 97.8%), բացարձակ մեծությամբ աճելով 10.6%, մինչև 320.02 մլրդ.դրամ (661.5 մլն.դոլար), հայկական եվրոբոնդերի մասնաբաժինը 6.2%-ից դարձել է 12.9% (2013-ին` 0.7%), որի բացարձակ մեծությունն ավելացել է 2.4 անգամ, մինչև 47.4 մլրդ.դրամ (97.9 մլն.դոլար), առևտրի վարկերի մասնաբաժինը 2015-ի նոյեմբերին զրոյացել է (2014-ին` 0.6%, 2013-ին` 1.2%), իսկ մնացած մասը կազմել են երաշխիքները, որոնց մասնաբաժինը մնացել է նույնը` 0.3% (2013-ին` 0.4%), և որի բացարձակ արժեքն ընկել է 5.7%, մինչև 961.5 մլն.դրամ (1.99 մլն.դոլար): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը, ՀՀ ԿԲ տվյալներով, 2015 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 483.75 դրամ/դոլար, 2014-ի դեկտեմբերի 31-ին` 474.97 դրամ/դոլար, իսկ 2013-ի դեկտեմբերի 31-ին` 405.64 դրամ/դոլար):

Հայաստանի արտաքին պարտքի նախնական դինամիկան 2015 թվականին բացառապես դեպի վեր ընթացող էր: Մասնավորապես, առաջին եռամսյակում աճը կազմեց 2.8%, 2-րդ եռամսյակում` 2%, երրորդում` 2.7%, իսկ չորրորդում` 7.7%: Իսկ 2014 թվականին արտաքին պարտքը եռամսյակային կտրվածքով ցուցադրել էր տարբեր ուղղություններով ընթացող տրենդ: Մասնավորապես, առաջին եռամսյակ – 0.9% աճ, 2-րդ եռամսյակ – 1.8% անկում, 3-րդ եռամսյակ – 3.1% անկում, և չորրորդ եռամսյակ – 18.2% աճ:

2015 թվականին ներքին պարտքի եռամսյակային դինամիկան նույնպես բացառապես դեպի վեր ընթացող էր: Մասնավորապես, առաջին եռամսյակ – 5.2% աճ, 2-րդ եռամսյակ -0.2% աճ, երրորդ եռամսյակ – 2.5% աճ, և չորրորդ եռամսյակ – 9.4% աճ: Իսկ 2014-ին այս ցուցանիշները տեղաբաշխվել էին հետևյալ ձևով`առաջին եռամսյակ – 2.3% աճ, 2-րդ եռամսյակ – 0.6% աճ, 3-րդ եռամսյակ – 3% աճ, և չորրորդ եռամսյակ – 5.1% աճ: Սակայն, ՀՀ կառավարությունը կանխատեսել էր, որ երկրի պետական պարտքը 2015 թվականին կկազմի 4.953 մլրդ.դոլար, 2014-ի 4.442 մլրդ.դոլարի փոխարեն (տարեկան աճը` 6%, իսկ երկամյա աճը` 8%): Արտաքին պարտքի գծով երկրի 2015 թվականի բյուջեն նախատեսում էր արտաքին պարտքի 9% տարեկան աճ, մինչև 4.129 մլրդ.դոլար, 2014-ի 3.785 մլրդ.դոլարի և 2013 թվականի 3.9 մլրդ.դոլարի փոխարեն: Սակայն, 2015 թվականի արդյունքներն արձանագրեցին կանխատեսվածից ավելի բարձր թվեր: 2013-ից մինչև 2015 թվականը ներառյալ արտաքին պարտքի մասնաբաժինը պետական ընդհանուր պարտքի կառուցվածքում պետք է 83%-ից հասներ մինչև 83.4%, բայց, փաստորեն, հասավ 85%-ի: Իսկ ԿԲ մասնաբաժինն արտաքին պարտքի կառուցվածքում, որն 2013-ին կազմել էր 13%, իսկ 2014 թվականին` 11.6%, 2015 թվականին կանխատեսվում էր`12.2% (505 մլն.դոլար), բայց իրականում արձանագրվեց 11.1% (476.3 մլն.դոլար): Ներքին պարտքի գծով 2015 թվականին ակնկալվում էր հասնել 824 մլն.դոլարի սահմանագծին կամ երկրի ընդհանուր պետական պարտքի 16.6%-ին, գերազանցելով 2014-ի մակարդակը 25.6%-ով, իսկ 2013-ի մակարդակը` 20.3%-ով: Բայց, փաստորեն, տարեկան աճի ավելի ցածր տեմպերը (18.2%) ապահովեցին 761.5 մլն.դոլար կամ ընդհանուր պետական պարտքի 15%-ը:

2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի պետական ընդհանուր պարտքը կազմել է 2.109 տրլն դրամ կամ 4.4 մլրդ.դոլար (2013-ին`4.6 մլրդ.դոլար): Դրա կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.8 տրլն.դրամ կամ 3.9 մլրդ.դոլար (2013-ին` 3.9 մլրդ.դոլար), ներքին պարտքը` 311.7 մլրդ.դրամ կամ 656.3 մլն.դոլար (2013-ին` 689.4 մլն.դոլար): Հայաստանի ՀՆԱ-ն 2012-ի 7.2% աճից հետո 2013-ին արձանագրեց 3.3% աճ, 2014-ին` 3.5%, բայց 2015 թվականիհ կրկին դանդաղեց, և աճը կազմեց 3.1%: Հայաստանի բնակչության թիվը, ըստ վիճակագրական տվյալների, 2012-2015 թվականներին 3.027 միլիոնից կրճատվել է մինչև 2.999 միլիոն: Փորձագետները, հաշվի առնելով միգրացիայի մակարդակը, գտնում են, որ երկրի բնակչոյթունը շատ ավելի քիչ է: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61