Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտներ իկոմիտեն մարտին պետական բյուջե է ապահովել 81.3 մլրդ դրամի հարկային եկամուտներ, նախորդ ամսի ցուցանիշը գերազանցելով 5.6 մլրդ.դրամով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՊԵԿ մամուլի ծառայությունից, առաջին եռամսյակում գերակատարելով ՀՀ կառավարության կողմից նախատեսված ցուցանշը, միաժամանակ լրացնելով հունվար-փետրվար ամիսների փաստացի կատարողականի արդյունքում հարկային եկամուտների մասով շուրջ 2.6 մլրդ դրամի պակասը:
ՊԵԿ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Հաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ»:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի պետական բյուջեն կատարվել է 231.2 մլրդ դրամի պակասուրդով, տարեկան անկումը` 2,5 անգամ, իսկ 2014-ին խորանալով 9 անգամ: Մասնավորապես, բյուջեի եկամուտներն ավելացել են 0.9%, մինչև 1.147 տրլն.դրամ, իսկ ծախսերն աճել են 12,2%, մինչև 1.378 տրլն.դրամ: 2014-ի հունվար-դեկտեմբերին բյուջեն կատարվել է 91,7 մլրդ դրամ պակասուրդով, նախորդ տարվա 10,2 մլրդ դրամ դեֆիցիտի համեմատ: Մասնավորապես, 2014 թվականին եկամուտների տարեկան աճը կազմել է 6,6%, մինչև 1.137 տրլն.դրամ, իսկ ծախսերն աճել են 14,1%, մինչև 1.229 տրլն.դրամ:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |