Արմինֆո. Հայաստանի 2016 թվականի տնտեսական զարգացման գծով ԱՄՀ`2.25-2.5% կանխատեսումը կազմվել է նախքան հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ապրիլի 8-ին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, պարզաբանելով, որ ԼՂՀ վերջին իրադարձությունները բացասաբար կազդեեն երկրի տնտեսության աճի տեմպերի վրա, ինչը, մեծ հաշվով, պայմանավորված կլինի լրացուցիչ ռազմական ծախսերով և զբոսաշրջիկների հոսքերի ոչ ավելի, քան 10% կրճատումով: «Չեմ ուզենա առաջին իսկ փուլում տալ ՀՆԱ-ի բացասական կանխատեսումներ է, սակայն, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճը չի սպասվում: ԼՂՀ ՀՆԱ-ի աջակցմանն ուղղված Հայաստանի ծախսերն արդեն կազմել են մոտ 16-17 մլն.դոլարե, - ասել է նա:
Այնուհետև տնտեսագետը բարձրացրել է դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը պահպանելու հարցը, մասնավորապես, Ռուսաստանից: «Ըստ պաշտոնական տվյալների, 2014 թ. տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը կազմել է մոտ 2,2 մլրդ.դոլար, 2015-ին այդ ցուցանիշը կազմեց 1,4 մլրդ.դոլար: Ընդհանուր հաշվով ծավալների կրճատումը մոտավորապես կազմել է 600 մլն.դոլար, որտեղ առյուծի բաժինը կազմում են Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները: Ռուսաստանից դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալները անկումը զսպելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանի տնտեսությունն աճի, ինչը, ըստ միջազգային կառույցների կանխատեսման, առայժմ չի լինի ե, - մեկնաբանել է փորձագետը: Նա պարզաբանել է, որ, ոչ պաշտոնական տվյալներով, դեպի Հայաստան տրանսֆերտների ընդհանուր ծավալը 2015 թվականին կազմել է նոտ 1 մլրդ.դոլար: Միևնույն ժամանակ, տնտեսագետը նշել է նաև ներդրումային հոսքերի անկումը երկրում, հղում անելով համաշխարհային տնտեսության գծով ԱՄՀ կանխատեսումներին, կապված նավթի գների անկման և բեռնափոխադրումների ծավալների կրճատման հետ:
Նշենք, որ դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ընդհանուր ծավալը 2015 թվականին նվազել է 24%, մինչև 1.6 մլրդ.դոլար, իսկ արտահոսքի անկումը կազմել է 16%, մինչև 0.8 մլրդ.դոլար: Ընդ որում, Ռուսաստանի մասնաբաժինը տրանսֆերտների ներհոսքում կազմում է 63%, իսկ արտահոսքը` 37%: Վերջին երկու տարիներին Ռուսաստանից դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը նվազել է մոտ 730 մլն. դոլարով, իսկ միայն 2015 –ին` 554 մլն.դոլարով, մինչև 1,002 մլրդ.դոլար, ընդ որում, 2009-ին այս ցուցանիշը կազմել էր 512 մլն. դոլար:
Հիշեցնենք, որ ԱՄՀ վերջին կանխատեսումներով տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 2.25% -2.5%: Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսման, 2016-ին Հայաստանում ակնկալվում է 2.5% տնտեսական աճ: ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2016-ին կկազմի 2%: ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրով ՀՆԱ-ի աճը 2016-ին կանխատեսվում է 1,6-2,7%: ՀՀ 2016-ի պետական բյուջեով 2016 թվականին ՀՆԱ աճը կկազմի 2.2%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կազմել է 3%, իսկ 2014 թվականին` 3,5%: