Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մարում է Արցախում զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունից, Բանկը մարել է Արցախում զոհված զինծառայողի վարկային պարտավորությունը:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ողջ անձնակազմը խորապես սգում է վերջին օրերին Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհված քաջորդիների կորուստը: Մենք խոնարհվում ենք նրանց և նրանց ընտանիքների առջև»,-ասված է բանկի կողմից ստացված հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ փորձելով ինչ-որ կերպ սատարել նրանց հարազատներին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ- ում կմարվեն վերջին օրերին Արցախում զոհված անձանց, նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները:
Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այժմ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Հայկական ուժերը խփել են 2 ադրբեջանական ուղղաթիռ, 2 անօդաչու թռչող սարք, շարքից հանել 3 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |