Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների դեմ արդյունավետորեն պայքարելու և օպերատիվ լուծումներ գտնելու առումով համատեղ աշխատանքի կարևորությունը:
Իգոր Արտեմևը ՀՀ Նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև խոսել այն քայլերի մասին, որոնք ուղղված են ռուսական շուկայում հայկական արտահանող ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:
Հանդիպմանը քննարկվել է վաղը Երևանում մեկնարկող ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի օրակարգի հետ կապված հարցեր:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |