Արմինֆո. Երեք ամսվա լռությունից հետո վերջապես սկսեց գործել NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակը, առաջին իսկ օրը` ապրիլի 13-ին արձանագրելով 2.5 մլն.դոլար ծավալ, բայց հաջորդ օրը գործարանքրի ծավալը հասավ նվազագույնի, իսկ շաբաթվա վերջում կրկին տիրեց լռություն: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ շաբաթ ակտիվությունը չնվազեց, ինչի մասին է վկայում ամենօրյա ծավալները` 1.1-2.2 մլն.դոլարի միջակայքում:
Բորսայում և միջբանկում այս շաբաթ տեղի ունեցած ակտիվությունը դրամին թույլ տվեց ամրապնդվել` 484.5-ից մինչև 481 դրամ/դոլար: Հատկանշական է, որ ՀՀ Կենտրոնական բանկը տարեսկզբից մինչ օրս չի միջամտել շուկայում տիրող իրավիճակին և ինտերվենցիաներ չի իրականացրել: Արդյունքում, 2016 թվականի առաջին եռամսյակում դրամը դոլարի նկատմամբ հասցրեց արժեզրկվել մինչև 496 դրամ/դոլար մակարդակ (փետրվարի 12-ին) իսկ մարտի 25-ին կրկին վերադարձավ իր սկզբնական` 482 դրամ/դոլար մակարդակին, որից հետո, ապրիլի 2-ին, ամրապնդվեց 480.5 դրամ/դոլար մակարդակում, որից հետո, ապրիլի 8-ին, կրկին սկսվեց արժեզրկումը, հասնելով մինչև 484.5 դրամ/դոլար մակարդակ, բայց ապրիլի 11-ից 15-ը կրկին սկսեց արժևորվել, շաբաթվա վերջին արձանագրելով 481 դրամ/դոլար մակարդակ: Այնուամենայնիվ, շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան, որը տարեսկզբից մինչ օրս չէր գործել, վերջապես արթնացավ, ապրիլի 13-14-ին արձանագրելով 2.750 մլն.դոլար ծավալ: Ընդ որում, արտարժույթի միջբանկային շուկայի ամենօրյա ակտիվությունը չի մարում, ավելին, ընթացիկ շաբաթ (ապրիլի 11-15-ը) ծավալներն աճեցին 3.2 անգամ, մինչև 7.9 մլն.դոլար, միջին փոխարժեքն արձանագրելով 483.03 դրամ/դոլար մակարդակում:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) ապրիլի 11-15-ը բանկերը գնել են 65.7 մլն դոլար (շաբաթվա անկումը`4%), 482.58 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 59.7 մլն դոլար (շաբաթվա անկումը`22.8%), 484.18 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 5.9 մլն եվրո (շաբաթվա անկումը`29.8%), 544.85 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 9.7 մլն եվրո (շաբաթվա անկումը`24.2%), 551.57 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է նաև 835.8 մլն ռուբլի (շաբաթվա աճը`8.3%), 7.21 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 399.9 մլն ռուբլի (շաբաթվա աճը` 8%), 7.33 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (ապրիլի 4.9-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 44.6 մլրդ դրամի և 27.8 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (մարտի 28-ից ապրիլի 2-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել`0.9%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`61%:
Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 538 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 7.1 դրամ/ռուբլի մակարդակ: Հետագայում, ապրիլի 2-ին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց`480.5 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 547 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.5 դրամ/ռուբլի մակարդակներում, որից հետո կրկին սկսվեց դրամի արժեզրկումը, ապրիլի 8-ին հասնելով 484.5 դրամ/դոլար մակարդակի, եվրոյի նկատմամբ` 551 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` մինչև 7.3 դրամ/ռուբլի մակարդակներին: Վերջին շաբաթը դրամի համար արժևորոմային էր, քանի որ դոլարի նկատմամբ արձանագրվեց 481 դրամ/դոլար, եվրոյի` 542 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.4 դրամ/ռուբլի մակարդակ: