Արմինֆո. 2016 թ. ապրիլի 19-21-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը հյուրընկալում էր «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: Եռօրյա միջոցառման նպատակն էր միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բաձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները` արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:
«Համաշխարհային փոստային միության նիստը եվրոպական փոստային օպերատորների վերջին հանդիպումն էր աշնանային Կոնգրեսից առաջ: Մեր քննարկումների արդյունքում Հայփոստը մի փոքր կվերաձևավորվի, ինչը, իմ կարծիքով, կնպաստի Հայաստանի փոստային ինդուստրիայի համալիր զարգացմանը»,-ասել է գլխավոր քարտուղաը, ընդգծելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև «Shop In America» էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները Հայաստանի փոստային օպերատորի գործունեության շրջանակներում: Այդ համատեքստում գլխավոր քարտուղարը նշել է. «Shop In America»-ն իրենից ներկայացնում է առևտրի թերմինալ, որի միջոցով Հայաստանի քաղաքացիներին մատչելի են ԱՄՆ խանութները, որոնցում նրանք կարող են ձեռք բերել իրենց ցանկացած ապրանքները, ընդ որում, ավելի մատչելի գներով, քան երկրի ներքին շուկայում»: Իր հերթին, Սզեբենի խոսքով, ամերիկյան կողմը երաշխավորում է սեղմ ժամկետներում օպտիմալացնել պատվիրված ապրանքների տեղափոխման գործընթացը: «Մենք անհամբեր սպասում ենք այդ թերմինալի շնորհանդեսին: Իմ կարծիքով, դա յուրօրինակ լուծում է, որի զարգացմամբ իրականացվում են դրական փոփոխությունները փոստային համակարգի գործունեությունում»,-նշել է նա: Գոհունակություն հայտնելով նախագծի առնչությամբ, Բոտոնդ Սզեբենը հավելել է, որ Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրները նույնպես ավելի ուշ կհետևեն Հայաստանի օրինակին` էլեկտրոնային սերվիսի ներդրման առումով:
Նա հավելել է, որ կազմակերպության մյուս անդամ-երկրներն ավելի ուշ կհետևեն Հայաստանի օրինակին: Նա համոզված է, որ նշված վերափոխումների արդյունքում շատ աշխատանքներ կիրականացվեն համակարգի վերափոխման և ներդրումային ծրագրերի ներդրման ուղղությամբ: Չնայած հսկայական աշխատանքներին, այս նորամուծությունների իրականացումը Բոտոնդ Սզեբենը համարում է ընդամենը ժամանակի խնդիր: