Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2016 թվականի առաջին եռամսյակում աճել են 6.7%, իսկ հատուցումները նվազել են 1.9%: 2016 թվականի ապրիլի 1-ին ապահովագրական ընկերությունների միագումար ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 9.5 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 3,2 մլրդ. դրամ (ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգի զուտ շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.3 մլրդ դրամ, տարեկան աճը`2,1 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական պրոմիաների անկում է արձանագրվել գործող 2 ընկերություններում: Ըստ ԱԸ հաշվետվությունների, ապահովագրական պրեմիաները կազմել են 9.6 մլրդ դրամ (տարեկան աճը`1,7%), իսկ հատուցումները` 3,7 մլրդ դրամ (տարեկան աճը`13.4%):
Ապահովագրական պրեմիաների ծավալներով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը`2,9 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիա»-ն` 2,2 մլրդ. դրամ, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է «Նաիրի Ինշուրանսը»` 1.7 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են` «Սիլ Ինշուրանսը» - 1.4 մլրդ. դրամ, «ՌԵՍՈ» - 794.5 մլն դրամ և «Արմենիա Ինշուրանս» - 480 մլն. դրամ:
Ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալներում ավանդաբար խոշորագույն մասնաբաժինը կազմում են ԱՊՊԱ ապահովագրավճարները`60.5% կամ 5.8 մլրդ դրամ (տարեկան անկումը`6,6%): Բժշկական ապահովագրության հատվածում (այդ թվում նաև կամավոր) ապահովագրական ընկերությունների հավաքագրված պրեմիաները կազմել են 1.9 մլրդ դրամ կամ ընդհանուր պրեմիաների 19,8% -ը, (տարեկան աճը 25,8%): Գույքի ապահովագրության մասնաբաժինը (հրդեհներից և աղետներից) կազմել է ընդհանուր պրոմիաների 5.6%-ը կամ 533.5 մլն դրամ (տարվա անկումը`2,3%): ԿԱՍԿՈ հատվածում պրեմիաները կազմել են 483.2 մլն դրամ կամ ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալի 5%-ը (տարվա անկումը` 7.1%):
Ի լրումն, ապահովագրության 8 դասերով Հայստանի ապահովագրողները հավաքագրել են 870.3 մլն դրամ, ապահովագրության 4 դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն, օգտագործման ջրային տրանսպորտի օգտագործման պատասխանատվության ապահովագրություն, տրամադրվող երաշխիքների ապահովագրություն և վարկային ռիսկերի ապահովագրություն) - ոչ մի պայմանագիր չի կնքվել: Հարկ է նշել, որ վարկային ռիսկերի ապահովագրության Հայստանում զբաղվում է միայն «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, իսկ օդային տրանսպորտի ապահովագրության հատվածում գործում է 2 ընկերություն` «Ռոսգոսստրախ Արմենիա» և «ԻՆԳՈ Արմենիա»:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք գործում են ապահովագրության 19 դասերից 17-ով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրության: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՕ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվի հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (31.03.16 դրությամբ դոլարի հաշվարկային փոխարժեքը կազմել է 480,79 դրամ/դոլար):