Երեթշաբթի, 3 Մայիսի 2016 15:31
Նաիրա Բադալյան

Սնանկացած «Նաիրտիե վերջին շունչը. Հուլիսի 1-ին քիմիական հսկան կմնա առանց աշխատակիցների

Սնանկացած «Նաիրտիե վերջին շունչը. Հուլիսի 1-ին քիմիական հսկան կմնա առանց աշխատակիցների

Արմինֆո.Երևանի «Նաիրիտե գործարանի աշխատակիցները, ներառյալ ձեռնարկության ղեկավարող օղակը, ծանուցում են ստացել հուլիսի 1-ից  աշխատանքից ազատման վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է երբեմնի քիմիական հսկա «Նաիրիտե ԳԱՄ նախկին աշխատակիցների  համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:

Նրա ասելով, փետրվար ամսից գործարանում դարձյալ աշխատավարձեր չեն վճարվում, գոյացել է եռամսյա պարտք: Այդ ֆոնին, ինչպես նա նշել է, զարմանալի չէ, որ մնացած բոլոր 480-500 աշխատակիցներն ազատմնա վերաբերյալ ծանուցումներ են ստացել:
 
Կարինե Շահվերդյանը հիշեցրել է, որ համանման իրավիճակ էր ստեղծվել 2014 թվականի դեկտեմբերին, երբ գործարանի բոլրո 2200 աշխատակիցներն ազատման վերաբերյալ ծանուցունմեր էին ստացել, իսկ մի երկու ամիս անց նրանցից շուրջ 500-ը հետ կանչվեցին: «Կարծում  եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ նաև այս անգամե, - հայտարարել է նա, մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ նրանցից ոմանք կարող են «Նաիրիտ-2ե-ում կամ Երևան-ՋԷԿ-ում աշխատելու առաջարկություն ստանալ:
 
Հիշեցնենք, որ «Նաիրիտե գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է  բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է   թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ:  ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: 
 
Միևնույն ժամանակ, մարտի 16-ին նորանշանակ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ռուսական «ՌՏ-Խիմկոմպոզիտ՚ հոլդինգը, որը մտնում է «Ռոստեխ՚ պետական կորպորացիայի կառույցի մեջ, Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկություններ է նախապատրաստում Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտե գործարանի վերագործարկման վերաբերյալ: Միաժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարանե ՓԲԸ առկա վիճակը եւ հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով «Նաիրիտի՚ ներկա վիճակը` աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացներ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։
 
Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ԱրմԻնֆո-ին հաղորդել են, որ ռուսական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և արդյունքների մասին խսելը դեռ վաղ է: 

Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.01.2021
RUB6.95-0.10
USD518.44-0.45
EUR631.101.12
GBP708.34-4.20
CAD408.32-2.94
JPY50.01-0.16
CNY80.230.03
CHF585.871.14



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000