Արմինֆո. Ռուսաստանի տնտեսության անկումը հանգեցրել է տնտեսության անկման Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրներում, լրագրողներին հաղորդել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին, ում խոսքերը վկայակոչում է «Պրայմ» գործակալությունը: ՎԶԵԲ ղեկավարը նշել է, թե Ռուսաստանի տնտեսությունը, որը տուժել է արևմտյան պատժամիջոցների և նավթի գների նվազման պատճառով, չափազանց կարևոր է եվրոպական տարածաշրջանի համար: Նա ընդգծել է, որ դրա կայունությունը կարևոր է ոչ միայն հենց Ռուսաստանի, այլև Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարևան երկրների համար: «Մենք Ռուսաստանի կառավարության և մասնավոր հատվածի հետ քննարկում ենք Ռուսաստանի տնտեսությունում առկա իրավիճակը և այն ազդեցությունը, որ այն ունի մյուս երկրների վրա: Ոմանք (ՌԴ հարևան երկրներում – խմբ.) ասում են, թե իրենց տնտեսությունը կբարելավվի, քանի որ նավթի գները բարձրանում են: Սակայն այդ երկրների տնտեսական կախվածությունը Ռուսաստանի հետ կապերից չափազանց մեծ է, ուստի Ռուսաստանի տնտեսության վիճակը ազդում է այդ երկրների տնտեսությունների վրա», - նշել է Չակրաբարտին:
RUB | 3.91 | -0.04 |
USD | 387.09 | -0.08 |
EUR | 421.97 | 1.46 |
GBP | 501.63 | 1.68 |
CAD | 278.30 | 0.44 |
JPY | 25.50 | 0.14 |
CNY | 54.55 | 0.20 |
CHF | 448.23 | 2.03 |