Արմինֆո.2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի արդյունաբերական հատվածի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 8.9% (նախորդ տարի` 2% աճ), կազմելով 305.3 մլրդ. դրամ ($ 625 մլն.): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն 2016-ի մարտին արդյունաբերական արտադրության անքի ծավալն աճել է 7,2% (2015-ի մարտին` 4% աճ): Ընդ որում, Հայաստանի արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը, ինչպ-ես և առաջ, պահպանվում է լեռնահույքային ոլորտի ծավալների աճի հաշվին, մինչդեռ վերամշակող արդյունաբերությունում արձանագրվել են բացասական միտումներ:
2016-ի հունվար-մարտին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրեր շահագործման ոլորտներում արձանագրվել է 27.7% աճ (կրկնելով 2015-ի միտումը` 27,7%), մինչև 57,5 մլրդ դրամ: Միայն մարտին արդյունաբերությունը ոլորտի աճը կազմել է 5%, ապահովելով 19.9 մլրդ.դրամի ծավալ: Վերամշակող արդյունաբերության ծավալը հունվար-մարտին կրճատվել է 0.5% (նախորդ տարվա 0.6% աճի համեմատ), մինչև 167 մլրդ դրամ, որի 67.1 մլրդ դրամն ընկել է մարտին, երբ փետրվարի համեմատ աճը կազմել էր 21.4%: Ընդ որում, վերամշակող արդյունաբերությունում 2016-ի հունվար-մարտին ծավալների զգալի նվազեցում է արձանագրվել պատրաստի մետաղական արտադրանքի (նվազել է 40%), ոչ-մետաղական հանքավայրերի (անկումը` 37,7%), համակարգիչների, էլեկտրական և օպտիկական սարքավորումներիի արտադրությունում (անկումը`31.5% ) և մեքենաների և սարքավորումների արտադրությունում (24.7%), իսկ բարձր աճ է արձանագրվել է կահույքի (72.6%), ծխախոտի (51,4%), հագուստի (49.2%) և ոսկերչական իրերի (41.7%) արտադրությունում: Սննդի արտադրության ծավալները 2016-ի հունվար-մարտին կրճատվել են 5,4% տարեկան, իսկ հիմնական մետաղների արտադրությունն աճել է 21.6%: Վերամշակման արդյունաբերությունում արտադրության ծավալներով առաջատարներն են` սննդամթերքի արտադրությունը (55 մլրդ դրամ), ծխախոտի (32 մլրդ դոլար), հիմնական մետաղների (30,7 մլրդ) և ըմպելիքների արտադրությունը (19,1 մլրդ դոլար):
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և կոնդիցիոն օդի ընդհանուր ընդհանուր մատակարարումը 2016-ի հունվար-մարտին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 18% (դնախորդ տարվա անկումը` 13.2%), մինչև 75.5 մլրդ դրամ, իսկ միայն մարտին արձանագրվել է 11.2 % աճ և մինչև 22.4 մլրդ դրամ: Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը հունվար-մարտին աճել է 28%, մինչդեռ, գազի արտադրոթյունը և բաշխումը կրճատվել է 7.5% (մարտի միայն կնվազի 16,6%):
Մուտքերը ջրամատակարարումից, թափոնների մաքրումից, վերամշակումից և երկրորդ հումքի ստացումից հունվար-մարտին աճել է 9.3% (նախորդ տարվա աճը` 10,2%), մինչև 5,2 մլրդ դրամ, միայն մարտի աճը`8%, ապահովելով 1.7 մլրդ. դրամի աճ: Ընդ որում, այս հատածի աճը հիմնականում պայմանավորել է ջրի հավաքումը, մշակումը և ստացումը (տարեկան աճը` 4,9% -ով, իսկ մարտի աճը`4,8%):
Հիշեցնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2015 թ. արագացել է մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որում, արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը, ինչպես և նախկինում, պահպանվել է հանքահումքային արդյունաբերության ծավալների աճի հաշվին (2015-ին`87,8%, 2014-ին` 2,5% 2014 թ.), իսկ վերամշակող արդյունաբերության աճ դինամիկան 2014-ի 10% աճից հետո 2015-ին արձանագրել է 7,6% անկում:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի մարտին կազմել է 486.33 դրամ/դոլար հունվար-մարտին`488.67 դրամ/դոլար, 2015-ի մարտին` 477.65 դրամ/դոլար, իսկ 2015-ի հունվար-մարտին` 477.26 դրամ/դոլար: