Արմինֆո. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, շվեյցարական SYMBIOTICS SA և Լյուքսեմբուրգի Դքսությունում գտնվող MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվեց 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր: Վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը: Այս մասին մայիսի 12-ին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Symbiotics-ը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ և ապահովում է պարտքի և կապիտալի ֆինանսավորմամբ: Ունենալով ավելի քան 10 տարվա պատմություն` գործունեություն է ծավալում 50 երկրներում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ռենկինգի, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ակտիվները 2016-ի ապրիլի 1-ին կազմել են 108,2 մլրդ դրամ (տարեկան աճը`23.8%), ընդհանուր կապիտալը կազմել է 19.7 մլրդ դրամ (79.8% տարեկան աճ), ընդհանուր պարտավորությունները` 88.5 մլրդ դրամ (տարեկան աճը`15.8%): 2016 թվականի առաջին եռամսյակը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը եզրափակել է 104,5 մլն դրամ զուտ շահույթով, ավելացնելով այս ցուցանիշը գրեթե 4 անգամ և եկամտաբերությունը մինուսից բարձրացնելով դրական մակարդակ: Բանկի կուտակված շահույթը 2016-ի ապրիլի 1-ին հասել է 2,8 մլրդ դրամի, I եռամսյակի արդյունքներով ավելանալով 4%: Կանոնադրական կապիտալը I եռամսյակի արդյունքներով 2.3 մլրդ դրամից աճել է մինչև 6,3 մլրդ դրամ (եռամսյակային կտրվածքով աճը`2,7 անգամ), ինչը թույլ է տվել զգալի ավելացնել ընդհանուր կապիտալը: Բանկն ունի 40 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 20-ը Հայաստանի մարզերում, իսկ 1 –ը`Ղարաբաղում: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հիմնական բաժնետերերն են`ՎԶԵԲ - 11,05%, Սարիբեկ Սուքիասյան - 25.9%, Խաչատուր Սուքիասյան`14,38%, Ռոբերտ Սուքիասյան - 14,97%, Էդուարդ Սուքիասյան - 11.18%: Ընդհանուր առմամբ, Սուքիասյան ընտանիքին է պատկանում Բանկի 66,43% մասնաբաժինը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |