Արմինֆո. Ամերիաբանկը DEG Եվրոպական խոշորագույն ֆինանսական կազմակերպության հետ կնքել է 20 մլն.դոլարի վարկային պայմանագիր`ՓՄՁ ֆինանսավորման նպատակով: Պայմանագիրն ստորագրվել է մայիսի 12-ին, Լոնդոնում, ինչի մասին մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում ավելի հանգամանորեն ներկայացրել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը, նշելով, որ վարկային պայմանագրի շրջանակներում մարման ժամկետը սահմանվել է 6 տարի:
Թառումյանն ընդգծել է, որ ՓՄՁ ոլորտի վարկավորումը շարունակում է մնալ բանկյին վարկավորման առաջնահերթությունը: Հղոմ կատարելով նոր պայմանագրին, նա նշել է. «Քանի որ ներգրավված միջոցները երկարաժամկետ են, դա մեզ թույլ է տալիս ՓՄՁ սուբյեկտներին վարկավորել ավելի շահավետ պայմաններով: Շատ կարևոր է, որ Հայաստանը, հարևանների համեմատ, դեռևս գրավիչ շուկա է հանդիսանում օտարերկրյա գործընկեր-ներդրողնեի համար»:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Գ.Թառումյանը նշել է, որ ՓՄՁ վարկավորման հատվածում Ամերիաբանկը ոլորտային սահմանափակումներ չունի: Նա հավելել է, որ նշված պայմանագրի շրջանակներում վարկերի չափերը կտատանվեն 20 հազարից մինչև 1.5 մլն.դոլարի սահմաններում, մարման ժամկետը կկազմի մինչև 8 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը կլինի 10-12%:
Վարկային պայմանագիրը մայիսի 12-ին Լոնդոնում ստորագրել են Ամերիաբանկի Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը, Եվրոպայի, DEG-ի Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Ռենա Թերֆրակտը և Եվրոպայի և Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով ավագ ներդրումային մենեջեր Ջուլիան Լոկը: Ամերիաբանկը DEG-ի հետ համագործակցում է 2009 թվականից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալներով Ամերիաբանկը 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում – 56.8 մլրդ.դրամ: Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է նաև ակտիվների, վարկերի, պարտավորությունների, ինչպես նաև ժամկետային և ցպահանջ ավանդների չափերով: Բանկի կապիտալին ՎԶԵԲ ներգրավումով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև կանոնադրական կապիտալի չափերով: Բանկի բաժնետերերը են` Ameria Group CY Ltd - 80% և ՎԶԵԲ - 20%:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկն ամբողջական լուծումներ է տրամադրում կորպորատիվ, մանրածախ և ներդրումային բանկինգի ոլորտներում, ինչպես նաև շարունակում է ներդրումներ կատարել առաջատար տեխնոլոգիաներում և հաճախորդների սպասարկման համակարգում: Ամերիաբանկը հատուկ մրցանակներն են` Euromoney-ից (2014 թ., 2012 թ., 2011 թ.), Global Finance-ից (2015 թ., 2013 թ., 2012 թ.), The Banker/FT-ից (2015 թ., 2013 թ., 2010):
Նշենք, որ DEG Եվրոպական խոշորագույն ֆինանսական կազմակերպությունը հանդիսանում է KfW Bankegruppe անդամ և մասնագիտանում է զարգացող երկրների և անցումային տնտեսություն ունեցող երկրների մասնավոր հատվածների ներդրումների ոլորտում: