Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին: Հայտնի են դարձել են Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի չորս հաղթողների անունները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, չորս հաղթողներն են` Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն, «Մեգա Արարատ» լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ և թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը, «Արմբերրի» ՍՊԸ-ն, որն զբաղվում է ազնվամորու աճեցմամբ և Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, ով զբաղվում է մոշի աճեցմամբ:
«Ներկայումս մրցույթում հաղթող ճանաչված բոլոր տնտեսությունները գտնվում են հավաստագրման գործընթացում: Մոտ ժամանակներս դրանցից առաջինը կհավաստագրվի, որից հետո եվրոպական շուկա պատրաստի արտադրանքի արտահանման բավականին լայն հնարավորություններ կստեղծվեն, իսկ մինչև տարվա վերջ կավարտվի մյուս տնտեսությունների հավաստագրումը», - ասաց ՆԱԲՈՒ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Նարեկ Գրիգորյանը:
«Գյուղական համայնքներում փոքր և միջին տնտեսությունների զարգացումը առանցքային տեղ է զբաղեցնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ծրագրով, փաստորեն, ամբողջական արտադրական ցիկլ է փակվում՝ ընդհուպ մինչև աջակցություն արտահանմանը, ստեղծվում են նոր աշխատեղեր և ներգրավված ձեռնարկությունների զարգացման շոշափելի հեռանկարներ են բացվում: Այսպիսով, մենք Հայաստանում յուրատեսակ շարժում ենք ստեղծում՝ նպաստելով գյուղական համայնքներում օրգականական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների զարգացմանը: Այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, որի մասին մենք լրացուցիչ կհայտնենք», - ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
Նշենք, որ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU), հանդիսանում է Գերմանիայի ամենահին և խոշոր բնապահպանական գիտատեխնիկական կազմակերպությունը, որն իր շարքերում միավորում է մոտ կես միլիոն անդամների: NABU աշխատում է աշխարհի շատ երկրներում, իրականացնելով զանազան նախագծեր, որոնք ուղղված են բնության պահպանությանը և հատուկ պահպանվող բնական տարածքների զարգացմանը: Գերմանիայի բնության պահպանության միությունը Գերմանիայի ամենազանգվածային հասարակական բնապահպանական կազմակերպությունն է, որն ունի ավելի քան 450 հազար անդամ: Կազմակերպության կողմից հատուկ ուշադրություն է ցուցաբերվում նաև Կովկասին: NABU-ն գործում է ավելի քան 100 տարի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է մոտ 20% կամ մոտ 75 մլն.դոլար: Իսկ այդ ոլորտում բանկերի ընդհանուր ներդրումներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնաբաժիը կազմում է մոտ 6%: Բանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը 2016 թվականի հունվարի 1-ին հասել է 164.5 մլրդ դրամի (ավելի քան $ 340 մլն), տարեկան աճը` 18,3% (2014-ին` 22,6%): Բանկային համակարգի միագումար գյուղվարկավորման ծավալներում առյուծի բաժինն ավանդաբար պատկանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին` հունվարի 1-ին կազմելով ավելի քան 50%, իսկ բանկի վարկային պորտֆելում գյուղվարկավորման մասնաբաժինը կազմել է մոտ 40%: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղերի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: