Արմինֆո. Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի փոփոխությունները, որոնք նախատեսում են անմշակ բնական ալմաստների բացառում համաձայնագրի կարգավորման ոլորտից` ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու առնչությամբ: Նաև ամրագրվում է այն նավթամթերքի ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստան են առաքվում առանց ներկրման մաքսատուրքերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ՌԴ էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինի ասելով, ներկայում Հայաստանը լիովին միացել է ԵԱՏՄ-ին, ինչի առնչությամբ փոփոխություններ են կատարվում երկու երկրների միջև առևտրի կարգավորման մասով: «Նախ, համաձայնագրի գործողության ոլորտից հանվում են ալմաստների առևտրի հարցերը, քանի որ դրանք կարգավորվում են ԵԱՏՄ շուրջ պայմանագրի ընդհանուր դրույթներով: Ընդ որում, նավթամթերքի, բնական գազի առևտուրը կարգավորվում է, ինչպես և նախկինում, երկկողմ հիմունքով», - ասել է Սենտյուրինը:
Փոխնախարարը հաղորդել է, որ համաձայնագրից հանվում է նաև պայմանականորեն Հայաստանի պետական պարտքում հաշվառվող Ռուսաստանին թերի վճարած արտահանման տուրքերի տեղափոխման հնարավորության մասին դրույթը և, համապատասխանաբար, պետական պարտքի մասին դրույթը: Նաև նախատեսվում է ճշտել այն նավթամթերքների ցանկը, որոնց նկատմամբ շարունակում է գործել առանց մաքսատուրքի մատակարարումների ռեժիմը, և այնտեղ ավելացնել հեղուկ նավթի պարաֆինը:
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |