Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհուրդը մայիսի 25-ին վավերացրել է Հայաստանին նավթի և ալմաստների մատակարարման համաձայնագրի փոփոխությունները, որով ամրագրվում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարվող նավթամթերքի վերջնական ցանկը:
Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից դուրս է բերել չմշակված բնական ալմաստները, քանի որ Հայաստանը 2014 թվականի մայիսին միացել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին:
Փոփոխություններով ամրագրվել է նաև Ռուսաստանից առանց մաքսատուրքերի Հայաստան մատակարարվող նավթամթերքի ցանկը: Հայկական կողմի խնդրանքով ցանկը համալրվել է պարաֆինով:
![]() | 4.77 | 0.01 |
![]() | 387.04 | -0.24 |
![]() | 414.13 | 0.01 |
![]() | 480.55 | 0.83 |
![]() | 288.36 | 0.42 |
![]() | 27.76 | 0.15 |
![]() | 54.46 | -0.16 |
![]() | 426.58 | 1.46 |