Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված նորմատիվային փոփոխություններն ուղղված են Հայստանի բանկերում սոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը, որը ներկայում սկազմում է մոտ 70%: Այս մասին մայիսի 27-ին Հայաստանի ֆինանսական կայունության տարեկան հաշվետվության ընթացքում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի կայունության և զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, առաջին հերթին պետք է աշխատանքներ իրականացվեն հիփոթեքային պորտֆելի կառուցվածքի փոփոխման ուղղությամբ: Նա պարզաբանել է, որ այս փուլում ԿԲ խթանում է տեղական արժույթով հիփոթեքային վարկավորումը, իջեցնելով դրանց արժեքը: «Եթե անդրադառնանք հիփոթեքային վարկավորման կառուցվածքի դինամիկային, ապա վերջին ժամանակներս նկատվում է ազգային արժույթով փոխառությունների աճի միտում` տարբեր ծրագրերի միջոցով»,-նշել է նա, միաժամանակ ընդգծելով, որ այդ քաղաքականության ազդեցությունը զգալի կլինի որոշ ժամանակ անց: Ա.Գրիգորյանը նշել է նաև արտարժույթով հիփոթեքային վարկավորման պայմանների խստացման անհրաժեշտոթյունը`դրամային վարկավորման նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերի վարկային պորտֆելու արտարժութային բաղադրիչն ավելացել է` 62% -ից մինչև 67%, իսկ դրամային նվազել է` 38%-ից մինչև 33%: Իսկ արտարժութային ավանդների մասնաբաժինը ընդհանուր բանկային փոխառությունների կառուցվածքում նվազել է տարեկան`70.8% -ից մինչև 68,7%, իսկ դրամայինների մասնաբաժինը`29.2% -ից մինչև 31,3%: Դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 2016-ի ապրիլին կազմել է 19.11% (մնալով անփոփոխ), նախորդ եռամսյակի 15.13% փոխարեն: Իսկ դրամային ավանդների տոկսադրույքներն ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 11,45%, նախորդ եռամսյակի 13.33% և նախորդ տարվա 15.21% փոխարեն:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |