Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները երկու շաբաթ անըմդմեջ ցուցադրում են վայրընթաց դինամիկա, մայիսի 16-22-ի 0.9% անկումը մայիսի 23-29-ին հասցնելով`2.1%-ի: Թանկարժեք մետաղների գների վայրընթաց դինամիկային ամենից շատ նպաստում է պալադիումը, որի գնի անկումը շաբաթական կտրվածքով արագացավ` 2.4%-ից մինչև 3.3%, իսկ մյուս թանկարժեք մետաղների գների անկումը տեղի ունեցավ ավելի չափավոր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, մայիսի 23-29-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 19453,87 դրամ (շաբաթվա անկման դանդաղումը` 0.9%-ից մինչև 0.7%), արծաթ – 259.83 դրամ է (շաբաթվա դինամիկան` 0.3% աճից դեպի 2.2% անկում), պլատինիում – 15900.30 դրամ (շաբաթվա աճի արագացում`1%-ից մինչև 2.2%), պալադիում - 8869,59 դրամ (շաբաթվա անկման արագացում`2.4%-ից մինչև 3.3%):
Թանկարժեք մետաղների գները Հայաստանում տարեսկզբից միջին հաշվով աճել են 15.9%: Մասնավոևրապես, արծաթը թանկացել է 17.6%, պլատինը` 17.5%, ոսկին` 16.9%, պալադիումը` 11.7%: