Արմինֆո. ՙԳազպրոմ Արմենիա՚ ընկերությունը տվյալ փուլում աշխատում է մինչև 2030 թ. գազամատակարարման համակարգի զարգացման և վերակառուցման գլխավոր ծրագրիի շուրջ, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով, ծրագրի հաստատման դեպքում պարզ կդառնա Հայաստանի գազամատակարարման համակարգում նախատեսված ներդրումների պատկերը:
Ընկերության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ՙԳազպրոմ Արմենիան՚ ծրագրում է արտադրական հզորությունների մեծացում: ՙԸնկերության ֆիքսված ծախսերը, որոնք հաշվառված են գազի սակագներում, կմնան նախկին մակարդակի վրա: Միաժամանակ հզորությունների մեծացումը և, համապատասխանաբար, գազի ծավալների ավելի խոշոր սպառումը կհանգեցնի սակագների նվազման՚,- հայտարարել է ընկերության ղեկավարը:
Նշենք, որ 2013-2015 թթ. գազատրանսպորտային ցանցի զարգացման նպատակով ՙԳազպրոմ Արմենիայի՚ ներդրումների ծավալը կազմել է 14,3 մլրդ դրամ:
«Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:
Ընկերության գործունեության առաջնահերթ ուղղություններն են՝ բնական գազի փոխադրում, պահեստավորում, բաշխում և իրացում; էլեկտրաէներգիայի արտադրություն և իրացում, այդ թվում՝ երրորդ երկրներ; Հ-ում գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում և ընդլայնում; եղմված գազի արտադրություն և իրացում; հեղուկ գազի իրացում: