Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016 թվականի մայիսի հարկային մուտքերի արդյունքները, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Ըստ ամփոփված արդյունքների, հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 91.7 մլրդ.դրամի եկամուտներ, ինչը 5.2 մլրդ.դրամով գերազանցում է 2015 թվականի մայիսի ցուցանիշը: Աճն արձանագրվել է ԵԱՏՄ անդամ-երկրներից մաքսային մուտքների 2.8 մլրդ. դրամ նվազեցման պայմաններում: Միևնույն ժամանակ, արձանագրվել է լեռնահումքային, ոչ մետաղական օգտական հանածոների և կապի ոլորտների մի քանի խոշոր ձեռնարկությունների ցուցանիշների 4.8 մլրդ.դրամ անկում:
Նշենք, որ 2016 թվականի ապրիլին պետբյուջեի հարկային մուտքերն էապես գերազանցեցին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, կազմելով 97 մլրդ. դրամ, ինչը գերազանցում է 2015-ի ապրիլի ցուցանիշը 6.1 մլրդ.դրամով: Ավելին, 251.1 մլրդ.դրամի հարկային մուտքերը, որոնք ապահովվել էին 2016 թվականի առաջին 4 ամիսներին, համապատասխանում են պետբյուջեով ամրագրված ցոցանիշներին, որոնք, ի դեպ, գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանշը 21.3 մլրդ. դրամով:
2016 թվականի հունվար-փետրվարին հարկային և մաքսային մուտքերը կազմել էին 148.4 մլրդ.դրամ, 2015-ի համեմատ աճը` 3.6 մլրդ.դրամ: 2016-ի մարտ-ապրիլին հարկային և մաքսային մուտքերը կազմել էին 178.3 մլրդ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահավածի`170.5 մլրդ.դրամի փոխարեն: Նշված աճը թույլ տվեց ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016 թվականների բացասական տարբերությունը, այլ նաև հունվար-ապրիլին ապահովել 5 մլրդ.դրամի աճ: Մասնավորապես, 2016 թվականի առաջին 4 ամիսներին հարկային և մաքսային մուտքերը կազմեցին 328 մլրդ.դրամ, իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածում կազմել էին 323 մլրդ.դրամ:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |