Արմինֆո. Աշխարհի քաղաքացիությունների ինդեքսում (QNI) Հայստանը գտնվում է 110-րդ տեղում, տեղ զբաղեցնելով քաղաքացիության միջին որակ ունեցող երկրների շարքում: Միջազգային Henley & Partners ընկերությունը պրոֆեսոր Դմիտրի Կոչենովի հետ միասին մշակել է Աշխարհի քաղաքացիության ինդեքսը (QNI), փորձելով պարզել, թե որն է աշխարհի «ամենաարժեքավորե քաղաքացիությունը։ Հետազոտությունը քաղաքացիությունը դիտարկում է բացառապես պրակտիկ տեսանկյունից: Ինդեքսի հեղինակներն իրենց առջև նպատակ են դրել բացահայտել ոչ թե ապրելու համար հարմարավետ երկիրը, այլ հնարավորոթյունների այն շարքը, որոնք տրամադրում է այս կամ այն անձնագիրը: Ուսումնասիրվել է ընդամենը 185 քաղաքացիոթյուն, որոնք բաշխվել են որակակական 4 դասերով` «շատ բարձրիցե մինչև «ցածրե: Այս մասին տեղեկացրել է «Կոմերսանտըե:
Ինչպես գրում է թերթը, ՀՀ քաղաքացիությունը մի փոքր բարելավել է կայունության և խաղաղասիրության ցուցանիշը, բայց ազատ մուտքի և ապրելու համար երկրների ցանկի կրճատումը երեքից մինչև մեկ (այժմ միայն Ղրղզստանը) առանցքային դեր է խաղացել երկրի քաղաքացիության վարկանիշի իջեցան հարցում: 2011 թվականին Հայաստանը գտնվում էր 69-րդ տեղում, 2014-ին` 99-րդ տեղում, իսկ 2015 թվականին իջավ 110-րդ տեղ: Այդ իջեցումը հիմնականում կապված է Ռուսաստանի էմիգրացիոն քաղաքականության հետ: Միևնույն ժամանակ, վարկանիշի հեղինակները նշում են, որ հաջորդ տարվանից իրավիճակը Հայաստանի և Ղրղզստանի համար կարող են փոխվել դեպի լավը` անցյալ տարի, անդամակցվելով Եվրասիական միությանը, երկու երեկրներն էլ հաշվարկեցին մոտ ապագայում ազատ մուտք ունենալ Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան:
Նշենք, որ ազատ մուտքը դեպի ԵԱՏՄ երկրներ, հատկապես Ռուսաստան, ԵԱՏՄ շրջանակներում ապրելու և աշխատելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու ամենածանրակշիռ արգումենտն էր: Բայց անցած երկուսից ավելի տարիներին այդ հարցն այդպես էլ չգտավ իր լուծումը: Մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցը, ՀՀ փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը, ով պատասխանատու է ինտեգրման գործընթացների համար, խորը շփոթմունք արտահայտեց, ԵԱՏՄ համապատասխան դրույթը Հայաստանի քաղաքացիների վրա չտարածվելու մասին իր անտեղյակության կապակցությամբ: Որքան էլ զարմանալի չէ, բայց Գաբրիելյանը խնդրեց ներկայացնել հստակ փաստեր, որ Հայաստանի քաղաքացներն առայժմ չեն օգտվում ԵԱՏՄ հիմնական եռյակ-երկրների քաղաքացիներին ընձեռված հավասար իրավունքներից:
Ըստ վարկանիշի, ինքը, Ռուսաստանը գտնվում է 60-րդ տեղում, Բելառուսը - 82-րդ, Ղազախստանը 83-րդ, Ադրբեջանը 107-րդ, Ուզբեկստանը - 111-րդ, Տաջիկստանը - 116-րդ, Ղրղզստանը – 119- րդ տեղերում: Մոլդովան գտնվում է 77-րդ տեղում, ունենալով ամենաբարձր դինամիկայի ԱՊՀ երկրների շարքում:
Առավել գրավիչ քաղաքացիությամբ երկրների առաջին հնգյակում են`Գերմանիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան` Իսլանդիայի հետ հավասար: Ամենաքիչ գրավիչը քաղաքացիություն ունեն Սուդանը, Էրիթրեան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Աֆղանստանը և Կոնգոն:
Վարկանիշի հեղինակներն այն կազմելիս վերցրել են բազմաթիվ գործոններ, որոնցից յուրաքանչյուրն ազդում է մարդու կյանքի վրա: Առաջին խմբում են` տնտեսության մասշտաբը, մարդկային ներուժի զարգացումը, հասարակական կարգը և կայունոթյունը, իսկ երկրորդ խմբում են` ապրելու և տուրիզմի առումով մատչելիւ երկրների քանակը, ինչպես նաև զարգացման մակարդակը: Այսպիսով, ինդեքսում երկրի վարկանիշային արդյունքի վրա լրջորեն անդրադարձավ երկիրը լքելու հնարավորությունը: