Հինգշաբթի, 2 Հունիսի 2016 20:33
Նաիրա Բադալյան

ՀՀ վարչապետը ծանոթացել է ԳեոՊրոՄայնինգ ընկերության ոսկու կորզման գործարանի արտադրական հզորություններին

ՀՀ վարչապետը ծանոթացել է ԳեոՊրոՄայնինգ ընկերության ոսկու կորզման գործարանի արտադրական հզորություններին

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդե ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգե ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգե ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և «Ալբիոնե նոր տեխնոլոգիական հոսքագծի աշխատանքներին: Այն շահագործման է հանձնվել 2014 թ. և ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: 
 
Վարչապետին ներկայացվել է, որ «Ալբիոնե տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեշտ և արդյունավետ վերամշակել սուլֆիդային հանքաքարը՝ մետաղի առավելագույն կորզումով, կիրառվել է Ավստրալիայում՝ ցինկի և պղնձի հանքերում, Դոմինիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Ռումինիայում՝ ոսկու վերամշակման նպատակով: «ԳեոՊրոՄայնինգե ընկերությունների խմբի նախագահը նշել է, որ ոսկու կորզման նպատակով այս տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում առաջին փորձն է աշխարհում: Գործարանի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելացել է 130-ով. ներկայում ընկերությունում աշխատում է 1038 մարդ, որից 421-ը՝ գործարանում, 617-ը՝ Սոթքի հանքավայրում: 
 
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընկերության գործունեությունը և ծրագրերը՝ նշելով, որ ձեռնարկությունը խոշոր ներդրումներ է կատարում Հայաստանի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջազգային շուկայում մետաղների գների անկումը խաթարում է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, բայց Արարատի ոսկու կորզման գործարանը գտնվում է լավ վիճակում, արտադրական հզորությունները բարձր են, և ողջունելի է աշխարհում ոսկու կորզման տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում: 
 
Նշելով, որ 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում ծավալների աննախադեպ աճ է արձանագրվել, ինչը նպաստում է նաև տնտեսության ակտիվությանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրն անհրաժեշտության դեպքում կաջակցի, որպեսզի գործարանները շարունակեն բնականոն հունով աշխատել: 

Նորություններ


Արտ. փոխարժեքները
20.10.2020
RUB6.33-0.01
USD493.330.93
EUR582.433.52
GBP639.50-0.77
CAD374.530.85
JPY46.73-0.01
CNY73.710.23
CHF543.373.34



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000