Արմինֆո. ՀՀ Կառավարության հունիսի 2-ի նիստում հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասինե համաձայնագրի կնքման առաջարկությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «Բաց երկնքիե քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից: Համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Համաձայնագրի վերանայումը և արդիականացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը և կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրըե: Այն հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Նոր քաղաքականության արդյունքը շատ կարճ տևեց: «Բաց երկնքիե քաղաքականությունը, որը կառավարության կողմից հայտարարվեց 2013 թվականին «Արմավիաե ազգային ավիափոխադրողի սնակացումից հետո, հանգեցրեց հայաստանյան շուկայից օտարերկրյա ավիաընկերությունների համատարած փախուստի: Արդյունքում` ավիատոմսերի բարձր գների պատճառով հայ ուղևորներից շատերը նախընտրում են օգտվել հարևան Վրաստանի օդային ծառայություններից, որտեղ հաջողությամբ գործում են մի շարք եվրոպական լոուքոսթերներ: