Արմինֆո. Արդյունաբերական արտադրության ծավալները Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10% (2015-ի աճը` 4,2%), կազմելով 421 մլրդ դրամ ($ 864.7մլն.): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի ապրիլին արդյունաբերական արտադրության տարեկան ծավալն աճել է 13.2% (2015-ի աճը` 10,6%): Ընդ որում Հայստանի արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը, ինչպես նախկինում, պայմնավորված էր հանքարդյունաբերության ոլորտի աճով:
2016 թվականի հունվար-ապրիլին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում աճը կազմել է 21,5%, մինչև 77,1 մլրդ դրամ, տարական անկումը` 30.9%: Միայն ապրիլին արդյունաբերության աճը կազմել է 4.7%, ծավալը`19.6 մլրդ դրամ: Վերամշակվող արդյունաբերության ծավալը հունվար-ապրիլին ավելացել է 3,8% (2015-ի աճը`1.1%), մինչև 239.7 մլրդ դրամ, որից 72.7 մլրդ դրամը`ապրիլին, մարտի համեմատ աճը`8.8%: Ընդ որում, վերամշակող արդյունաբերության ծավալների հունվար-ապրիլին զգալի անկումն արձանագրվել է մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտում (32,1%), ոչ-մետաղական հանքանյութի ոլորտում (անկումը` 30.9%), պատրաստի մետաղե արտադրատեսակների (24,4% անկում), հիմնական մետաղների (անկումը` 22.1%), իսկ բարձր աճ է արձանագրվել ծխախոտի արտադրության ոլորտում (59.7%), կահույքի (58%), հագուստի (44.9%) և ոսկերչության ոլորտում (2.3 անգամ ): Ծավալները պարենային ապրանքների արտադրության ոլորտում հունվար-ապրիլին նվազել են 2.5%, իսկ տեքստիլ արդյունաբերության ոլորտում`10.7%: Վերամշակման արդյունաբերությունում արտադրության ծավալներով առաջատարն են`սննդամթերքի արտադրությունը (77.5 մլրդ դրամ), ծխախոտի (44.2 մլրդ դոլար), հիմնական մետաղների (42 մլրդ) և խմիչքների (28 մլրդ դոլար) արտադրության ոլորտները:
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումները հունվար-ապրիլին ավելացել են 17,3% (նախորդ տարվա անկումը`8.1%), մինչև 97 մլրդ դրամ, իսկ միայն ապրիլի աճը`15%, մինչև 21,5 մլրդ դրամ: Այդ թվում`էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 25,4%, իսկ գազի, գազային վառելիքի արտադրությունը և բաշխումը նվազել է 6.9% (միայն ապրիլին նվազել է 33%):
Մուտքերը ջրամատակարարումից, թափոնների վերամշակումից և և երկրորդային հումքի արտադրությունից հունվար-ապրիլին աճել են 9,4% (2015-ին `9.7% աճ), մինչև 7 մլրդ դրամ, իսկ միայն ապրիլի աճը` 2,2%, մինչև 1,7 մլրդ դրամ: Ընդ որում, աճն այս հատվածում հիմնականում պայմանավորված է եղել ջրի հավաքումով, մաքրումով և բաշխումով, կազմելով 5%, իսկ միայն ապրիլին `2.8%:
Հիշեցնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2015 թվականին արագացվրել էր աճը`2,7% -ից մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն.դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որոյմ արդյունաբերական վերընթաց տրենդը հիմնականում պայմանավորված էր լեռնահումքային ոլորտի ծավալների (2015-ին `87,8%, 2014-ին `2,5%), իսկ վերամշակող արդյունաբերության աճի տեմպերը 2014 թվականի 10% աճից հետո 2015-ին արձանագրել են 6% անկում:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 ապրիլին կազմել է 481.27 դրամ/$ 1, իսկ հունվար-ապրիլին` 486.82 դրամ/$ 1, 2015-ի ապրիլի`474.07 դրամ//1 $-ի և 2015 հունվար-ապրիլին` 476.46 դրամ/$ 1-ի համեմատ: